-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Չելսին» առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում պատրաստվում է հրաժեշտ տալ 5 ֆուտբոլիստի: Ինչպես տեղեկացնում է AS-ը, լոնդոնյան ակումբը մտադիր է բաժանվել Կեպայից, Մարկոս Ալոնսոյից, Դանի Դրինքուոթերից, Էմերսոն Պալմիերիից և Ֆիկայո Տոմորիից:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Կեպան այդպես էլ չի կարողացել վերականգնել թիմի գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդի վստահությունը և տեղը վերջնականապես զիջել է Էդուարդ Մենդիին: Իսպանացի դարպասապահի համար «Չելսին» 80 միլիոն եվրո էր վճարել, ինչը ռեկորդային գին է դարպասապահի համար: Մարկոս Ալոնսոն էլ կորցրեց տեղը մեկնարկային կազմում Բեն Չիլուելի գալուց հետո, իսկ Դրինքուոթերը, Պալմիերին ու Տոմորին տևական ժամանակ է, ինչ չեն մտնում Լեմպարդի ծրագրերում:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո