fbpx

5 ֆուտբոլիստ, որ արժե ունենալ Չեմպիոնների լիգայի ձեր Fantasy թիմում

Մեկնարկում է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրը: Որոշ բաներ արդեն պարզ են, բայց գլխավոր դիմակայություններն առջևում են: Մրցաշարին հետևելն էլ ավելի թեժ ու լարված դարձնելու համար կարող եք ստեղծել Ձեր թիմը Vivaro Fantasy-ում, իսկ այնտեղ այս շաբաթ արժե ընդգրկել հետևյալ 5 ֆուտբոլիստներին:

1. Ֆիլիպե Լուիս (պաշտպան) – 6300$ – «Ատլետիկո Մադրիդ»

Խաղը՝ «Ատլետիկո Մադրիդ»–«Մոնակո»

Մադրիդի «Ատլետիկոյի» մասին խոսելիս առաջինը, որ գալիս է յուրաքանչյուրի մտքին, ստաբիլությունն ու ամուր պաշտպանությունն է: Բավական է նշել, որ մադրիդյան թիմը «Վալենսիայի» հետ ամենաքիչ գոլ ընդունած թիմ է Լա Լիգայում: Նրանք եկուսն էլ այս մրցաշրջանի ընթացքում ընդունել են ընդամենը 9 գնդակ։ «Մոնակոն» շատ վատ է սկսել մրցաշրջանը: Թիմը կարողանում արդյունավետ խաղալ ոչ Լիգա 1-ում, ոչ էլ ՉԼ-ում։ Մոնեգասկները տևական ժամանակ է չեն ճաշակում հաղթանակի բերկրանքը: ՉԼ նախորդ տուրի «Ատլետիկո»-«Բորուսիա Դորտմունդ» հանդիպումը: Այդ խաղում «Ատլեիկոն» ուզում էր վրեժխնդիր լինել առաջին խաղոմ կրած պարտության համար: «Ատլետների» պաշտպան Ֆիլիպե Լուիսը կատարեց գոլային փոխանցում և այդ խաղի ընթացքում վաստակեց 10 Fantasy միավոր (Մասնակցություն-1, խաղացված րոպեներ 60+ -2, Քլիշիթ-4, գոլային փոխանցում – 3)

2. Նիկոլա Վլաշիչ (կիսապաշտպան)– 6700$ – ԲԿՄԱ

Խաղը՝ «ԲԿՄԱ» – «Վիկտորիա Պլզեն»

«Վիկտորիա Պլզենը» G խմբի ամենաթույլ թիմն է: Չեխական ակումբն ունի 1 միավոր, որը վաստակել է հենց ԲԿՄԱ-ի դեմ խաղում ոչ-ոքի խաղալով (2։2), սակայն այս անգամ ԲԿՄԱ-ն հյուրընկալում է «Պլզենին» տանը: ԲԿՄԱ – «Ռեալ» խաղը, որն ավարտվեց 1։0 հաշվով, դեռ երկար է հիշվելու երկու թիմերի երկրպագուների կողմից: Այդ խաղից կարելի է անել հետևություն, որ ԲԿՄԱ-ն տնային խաղերը ավելի քան վստահ է խաղում։ Նշենք, որ այդ խաղում հենց Նիկոլա Վլաշիչն էլ դարձել էր գոլի հեղինակ։ Խորվաթ կիսապաշտպանը իրեն լավ է զգում առջևի գծում, ՉԼ-ի այս մրցաշարում նա հասցրել է իր հաշվին գրանցել 2 գոլ և 1 գոլային փոխանցում։ 6700$ – շատ հարմար գին է գոլ և գոլային փոխանցում կատարող ֆուտբոլիստի համար:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

«Պարի Սեն Ժերմենը» խզել է պայմանագիրը թիմի կիսապաշտպանի հետ

«Ատլետիկոյի» նախագահ. «Ռոնալդուն ոչ թե 5 անգամ է հաղթել Չեմպիոնների լիգայում, այլ 3»

Վան Դեյկ. «Լիվերպուլի» լեգենդն եմ դառնալու»

ՊՍԺ-ի համագործակցությունը Fly Emirates-ի հետ ավարտվում է. կա նոր հովանավոր (լուսանկար)

«Ռեալը» կարևոր որոշում է կայացրել Բեյլի վերաբերյալ

«Էլ չեմ անի». Մորատայի խոստումը «Յուվեի» երկրպագուներին

Աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների թոփ 10-ը՝ ըստ Transfermarkt-ի

Չեմպիոնների լիգայի երկրորդ խաղային օրվա ամենահետաքրքիր թվերն ու փաստերը

Կոկե. «Մի օր VAR-ը Մորատային գոլ կնվիրի»

Հայտնի են Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն խաղացողների թեկնածուները

Սիմեոնեն բացատրել է իր ժեստի իմաստը «Ատլետիկոյի» առաջին գոլից հետո

Սիմեոնեի պատասխան ժեստը Ռոնալդուի 5-ին (տեսանյութ)

Լիգա 1․ ՊՍԺ-ն ջախջախեց Միշել Տեր-Զաքարյանի թիմին (տեսանյութ)

«Ատլետիկոն» խաղի վերջնամասում ծնկի բերեց «Յուվենտուսին» (տեսանյութ)

«Փյունիկի» փոքրիկ ֆուտբոլիստները ներկա են «Ատլետիկո»-«Յուվենտուս» խաղին (տեսանյութ)

Մադրիդում դեռ ոչ-ոքի է, իսկ «Սիթին» պարտվում է «Շալկեին» (տեսանյութ)