-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Եվրագավաթային խաղերով հագեցած շաբաթվա վերջում կրկին վերադառնում է Անգլիայի Պրեմիեր լիգան: Այժմ կարող ենք կենտրոնանալ Անգլիայի առաջնությունում մեր Fantasy թիմերի խաղացողներին ուսումնասիրելու և ընտրելու վրա: Ներկայացնում ենք մեր 5 առաջարկները:
Խաղը՝ «Բորնմուտ» – «Վուլվերհեմփթոն»
Պրեմիեր լիգա վերադարձած «Վուլվերհեմփթոնը» շարունակում է զարմացնել իր խաղով ու արդյունքներով, հատկապես՝ վերջին շրջանում: Նույնը չի կարելի ասել այս տուրում «գայլերի» մրցակից «Բորնմուտի» մասին: «Բորնմուտն» իր վերջին 2 խաղում պարտություն է կրում ու նույնիսկ գոլ չի կարողանում խփել: Այսպիսի թույլ արդյունավետությամբ մրցակիցը նպաստավոր պայմաններ է ստեղծում, որ Ձեր թիմի կազմում ունենաք «Վուլվերհեմփթոնի» պաշտպանի: Բացի դա, «Վուլվերհեմփթոնում» շատ անգամ գրոհներին մասնակցում են նաև պաշտպանները: Այս անգամ Ձեր ուշադրությունը հրավիրում ենք Վիլլի Բոլիին, ով վերջին խաղում 90+5-րդ րոպեին փրկեց իր թիմին պարտությունից: Ֆրանսիացին այս մրցաշրջանում իր ակտիվում արդեն ունի 3 գնդակ: Եվ բացի այդ, Բոլիի արժեքը բավական հարմարավետ է՝ ընդամենը 4300 $:
Խաղը՝ «Նյուքասլ» – «Հադերսֆիլդ»
Այս մրցաշրանում մեկ այլ ոչ արդյունավետ թիմ է ԱՊԼ-ի վերջին հորիզոնականը զբաղեցնող «Հադերսֆիլդը»: Աղյուսակի հետնապահն ամենաքիչ գոլ խփած թիմն է՝ ընդամենը 14 գնդակ: Հաշվի առնելով այս վիճակագրությունը, խելացի որոշում կլինի պաշտպանողական ֆուտբոլիստ վերցնել «Հադերսֆիլդի» մրցակից թիմից, տվյալ դեպքում՝ «Նյուքասլից», որը վերջերս զգալիորեն ավելի լավ արդյունքներ է ցույց տալիս: Հիշենք 24-րդ տուրում «Սիթիի» դեմ խաղը, երբ «կաչաղակները» կամային հաղթանակ տարան, ինչպես նաև այն, որ Բենիտեսի թիմը վերջին 2 տնային խաղում հաղթանակ է տարել: «Նյուքասլի» պաշտպաններից նպատակահարմար է գնել Ֆաբիան Շերին, ով շատ հաճախ միանում է հարձակմանը, ինչպես «Վուլվսի» դեմ վերջին խաղում, երբ դարձավ գոլային փոխանցման հեղինակ, իսկ «Քարդիֆի» դեմ, առհասարակ, դուբլ է գրանցել իր հաշվին: Ուստի՝ Շերը կարող է միավորներ բերել ոչ միայն դարպասն անառիկ պահելու դեպքում, այլ նաև հարձակման գծում արդյունավետ գործելու շնորհիվ:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո