fbpx
Բաժիններ

5 ֆուտբոլիստ, որ արժե ունենալ Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի Ձեր ֆենտզի թիմում

Անգլիայի առաջնության հերթական տուրը կկայանա շաբաթվա ընթացքում: Թիմերը գրեթե չեն հասցնելու հանգստանալ, մենք՝ նույնպես, քանի որ պետք չէ մոռանալ Fantasy-ի մասին: Եվ այսպես՝ ներկայացնենք մեր առաջարկները ԱՊԼ-ի 28-րդ տուրի համար:

5. Ռիկարդո Պերեյրա – 5600 $

Խաղը՝ « Լեսթեր» – « Բրայթոն»

«Բրայթոնը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 16-րդ հորիզոնականը: Անցկացրած վերջին 11 խաղում «Բրայթոնը» 1 հաղթանակ է կարողացել տանել: Նմանատիպ իրավիճակում է նաև «Բրայթոնի» առաջիկա մրցակից «Լեսթերը», որն էլ իր վերջին 7 խաղից 6-ում պարտություն է կրել: Սակայն կա մի կարևոր հանգամանք, որի պատճառով մենք կարող ենք «Լեսթերից» խաղացողը ընտրել: Լեսթերցիների վերջին հանդիպումից հետո, երբ թիմը սեփական հարկի տակ պարտվեց 1-4 հաշվով «Քրիսթալ Փելասին», հեռացվեց գլխավոր մարզիչ Կլոդ Պյուելը: Ֆրանսիացուն հեռացրին մեծ քանակությամբ գնդակներ բաց թողնելու պատճառով: Հենց դրա համար էլ մենք առաջարկում ենք «Լեսթերի» կազմից ընտրել Ռիկարդո Պերեյրային, ով թիմի ամենաբարձր Ֆենթզի միավոր ունեցող ֆուտբոլիստն է: Նրա միջին ցուցանիշը կազմում է 5.0 միավոր: Պերեյրայի գինը շատ հարմար է պաշտպանվող, բայց նաև գրոհներին միացող խաղացողի համար: Պորտուգալացին իր ակտիվում ունի խփած 2 գոլ և 4 գոլային փոխանցում:

4. Նաթան Ռեդմոնդ – 6000 $

Խաղը՝ «Սաութհեմփթոն» – «Ֆուլհեմ»

ԱՊԼ-ի առաջիկա տուրում միմյանց հետ ուժերը չափելու են հետնապահները՝ 18-րդ հորիզոնականում գտնվող «Սաութհեմփթոնը» մրցելու է 19-րդ տեղը զբաղեցնող «Ֆուլհեմին»: Բոլորս էլ լավ գիտենք, որ «Ֆուլհեմը» շատ է սիրում գոլ բաց թողնել՝ միջինում 2 գոլ մեկ խաղում: «Ֆուլհեմը» նաև 5 պարտություն ավելի ունի, քան իր առաջիկա մրցակիցը: «Սաութհեմփթոնի» պաշտպան Ռեմդոնդը միակ ֆոււտբոլիստն է, որ մասնակցել է բոլոր՝ 27 խաղերին: Նա այս պահին լավ մարզավիճակում է գտնվում, և թիմում առկա կադրային խնդիրների պատճառով այժմ խաղում է հարձակման գծում: Հենց այս պատճառով էլ նա լավագույն տարբերակն է, որ դուք կարող եք ունենալ ձեր կազմում: Ռեդմոնդն այս մրցաշրջանում խփել է 3 գնդակ և կատարել է 2 գոլային փոխանցում:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

Մոհամեդ Սալահը 2-0 դարձրեց «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպման հաշիվը (տեսանյութ)

Սալահ. «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղից հետո չեմպիոնական մրցավազքում ոչինչ չի փոխվի»

«Լիվերպուլը», «Ռեալն» ու ՊՍԺ-ն գերաստղային փոխանակում են պատրաստում

«Յուվեն» աչքի տակ է առել ԱՊԼ-ի 3 աստղի

Սալահի վնասվածքը լուրջ չէ․ նա մասնակցել է այսօրվա մարզմանը

Վան Նիստելռոյ. «Ոչ ոք երբեք չի հասնի Մեսիի մակարդակին»

Մոդրիչը անվանել է «Ոսկե գնդակի» իր ֆավորիտներին

Սալահը դեռ չի ապաքինվել վնասվածքից

Երեխաների դեմքի արտահայտությունը, երբ տեսնում են պաստառի միջից դուրս եկող Մոհամեդ Սալահին (ֆոտոշարք)

Մանեն պատմել է՝ ինչ է տեղի ունեցել հանդերձարանում Սալահի հետ միջադեպից հետո

Ալիսոն Բեկերն ու Մոհամեդ Սալահն ապաքինվել են վնասվածքից

8-ամյա երեխան իր հիասթափությունն է հայտնել Վան Դեյկին. նա ակնկալում էր տեսնել Սալահին (տեսանյութ)

2019-ին աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստները՝ ըստ Forbes-ի

«Բավարիան» կրկին ցանկանում է գնել Սանեին, բայց «Սիթին» մեկ այլ աստղի է առաջարկում

ՖԻՖԱ-ն պարզաբանել է, թե ինչու The Best-ի քվեարկությանը Եգիպտոսի ներկայացուցիչների ձայները չեն արձանագրվել

Եգիպտոսի ֆուտբոլի ֆեդերացիան պահանջում է ՖԻՖԱ-ից բացատրել Սալահի ձայների կորուստը