5 հաղթանակ, ու «Լիվերպուլը» Պրեմիեր լիգայի չեմպիոն է - VNews
Բաժիններ

5 հաղթանակ, ու «Լիվերպուլը» Պրեմիեր լիգայի չեմպիոն է

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Լիվերպուլն» արտագնա խաղում Սադիո Մանեի գոլի շնորհիվ նվազագույն հաշվով հաղթել է «Նորվիչին»։

Յուրգեն Կլոպի թիմն այժմ հետապնդող «Մանչեսթեր Սիթիին» գերազանցում է 25 միավոր։ Մերսիսայդյան ակումբին չեմպիոնությունից բաժանում է 5 հաղթանակ։ Եթե թիմը կարողանա հաղթել առաջիկա 5 խաղերում, չեմպիոն կհռչակվի մինչև «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղը, որը կայանալու է ապրիլի 4-ին։

«Կարմիրները» չեմպիոն կարող են հռչակվել արդեն մարտին։ Եթե դա տեղի ունենա, ապա «Լիվերպուլը» կդառնա Պրեմիեր լիգայի պատմության ամենավաղաժամ չեմպիոնը։ Այս պահին ռեկորդը պատկանում է «Մանչեսթեր Յունայթեդին», որը 2001 թվականին չեմպիոն է հռչակվել ապրիլի 14-ին։

Նշենք, որ «Լիվերպուլն» արդեն ապահովել է իր տեղը Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկությունում՝ անկախ Պրեմիեր լիգայի մնացած խաղերի արդյունքներից։

Ավելացնենք նաև, որ «Նորվիչի» նկատմամբ հաղթանակը «Լիվերպուլի» համար 13-րդն էր անընդմեջ Պրեմիեր լիգայում։ Թիմն Անգլիայի առաջնությունում 43 հանդիպում՝ չի պարտվում։ «Արսենալի» ռեկորդից «Լիվերպուլին» բաժանում է 6 անպարտելի խաղ։

Կատարե՛ք խաղադրույք Անգլիայի Պրեմիեր լիգայի խաղերի վրա:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Գյունդողան․ «Նորմալ կվերաբերվեի «Լիվերպուլի»՝ չեմպիոն վաղաժամ հռչակվելուն»

Անգլիացի մրցավարը կորոնավիրուսի դեմ պայքարի կամավոր է դարձել

Ֆերդինանդ․ «Մրցաշրջանը պետք է չեղարկել ու վերախաղարկել»

Հալանդն ու Մանեն «Ռեալի» գլխավոր տրանսֆերային թիրախներն են

Պրեմիեր լիգան կարող է վերսկսվել հուլիսին և ավարտին հասցվել 4-6 շաբաթվա ընթացքում

Կլոպ. «Կորոնավիրուսը խանգարեց մեզ լավ պատրաստվել «Ատլետիկոյի» դեմ խաղին»

Պրեմիեր լիգան չի վերսկսվի ապրիլի 30-ից շուտ

Կոուտինյոն ուզում է ոչ թե տեղափոխվել ՊՍԺ կամ վերադառնալ «Ինտեր», այլ կրկին հանդես գալ ԱՊԼ-ում

Կլոպ. «Արտասվեցի, երբ տեսա, թե ինչպես են բժիշկները երգում You will never walk alone»

ԱՊԼ-ի որոշ ակումբները կողմ են արտահայտվում մրցաշրջանի չեղարկմանը

Մենդին Գվարդիոլայի հետ համատեղ լուսանկար է հրապարակել՝ հորդորելով մնալ տանը

ԱՊԼ-ի ակումբը հաստատել է, որ կորոնավիրուսով վարակված ֆուտբոլիստ ունի

Ֆաբրեգասը՝ «Արսենալից» հեռանալու մասին․ «Պարտություններից հետո լաց էի լինում, իսկ ոմանք ծիծաղում էին»

The Guardian․ ԱՊԼ-ի մրցաշրջանի լավագույնները

«Լիվերպուլը» միանում է «Ռեալին» ու «Բարսելոնային»՝ Ա սերիայի աստղին գնելու պայքարում

Անգլիական ակումբները փորձում են արգելել «Մանչեսթեր Սիթիի»՝ ՈւԵՖԱ-ին ուղարկված բողոքարկումը