fbpx

5 կետ, որոնք ակնհայտորեն կխանգարեն Վարդան Մինասյանին հասնել հաջողության

Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան հրապարակեց երկար սպասված լուրը. Վարդան Մինասյանը նշանակվեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: Համացանցում իսկական ֆուրոր է, բոլորն ուրախ ու երջանիկ են, երիտասարդ աղջիկները հրճվում են, լրագրողները՝ շփում ձեռքերը, ասուլիսներին էլի ասելու ենք «մի քիչ բարձր կարո՞ղ եք խոսել, պարոն Մինասյան»:

Ուրախանալու առիթը թվացյալ է միայն: Այո՛, հենց Վարդան Մինասյանի օրոք է մեր հավաքականը փայլել: Այո՛, հենց նրա ժամանակ է Հայաստանը օրինակելի հաղթանակներ տարել ու մոտ եղել Աշխարհի կամ Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ փուլերում հայտնվելուն: Բայց այս նշանակումն իր հետ բերում է շատ հարցականներ: Անգամ ավելի շատ, քան նախկինում:

 1. Նախ՝ այս պահին ստեղծված է մի պատրանք, որ Վարդան Մինասյանն իր հետ ինչպես տարել է մեր հաղթանակները, այնպես էլ հետ կբերի: Ոչ: Ոչ ու էլի ոչ: Մեր հավաքականի հաղթական ԱՅԴ ուղին ավարտվել է: Եվ դա ամենևին էլ կապ չունի Վարդան Մինասյանի գալ-գնալու հետ: Մարզիչներն իրենց ասելիքը ասում են ու գնում: Գվարդիոլան «Բարսելոնայում», Հայնկեսը՝ «Բավարիայում» կամ Կլոպը՝ «Բորուսիայում»: Այդպես էլ Վարդան Մինասյանը՝ Հայաստանի հավաքականում: Ի՞նչ նոր ասելիք կունենա Վարդան Մինասյանը: Բարդ է պատասխանելը:

2.  Լավ, ընդունենք, որ Վարդան Մինասյանն իր հետ բերելու է մեր փառահեղ հաղթանակները, որոնք նա տարել է տղաների հետ: Բայց տարիքը, ախր, հետ չեն բերում: Նրա ժամանակ Գևորգ Ղազարյանը, Հենրիխ Մխիթարյանը, Մարկոս Պիզելին դեռ բավական երիտասարդ էին: Մի պահ պատկերացրեք: Մեր ընտրանու այն սուպեր հաղթանակներից արդեն 5 (!!!!) տարի է անցել: Մեր ուժեղ տղաներն արդեն մոտ են 30 տարեկանին: Այո, դա ամենևին էլ մեծ տարիք չէ: Բայց համաձայնեք, ուր 24-ը, 29-30-ը ուր:

3. Այս 5 տարվա ընթացքում Ֆուտբոլը հսկայական քայլերով առաջ է գնացել: 5 տարի առաջ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստը 100 միլիոն եվրո էլ չարժեր: Հիմա այդքան տալիս են «Լայպցիգի» ինչ որ պաշտպանի համար: Մարզչական աշխատանքը ևս տեղում չի դոփում: Ամեն օր, ամեն ամիս, ամեն տարի մի նոր բան է հնարվում: Այսօր միայն պաշտպանվել ու հակագրոհել հնարավոր չէ, ինչպես անում էին մերոնք: Վարդան Մինասյանն այս 5 տարվա ընթացքում մարզչական գործունեություն չի ծավալել («Տոբոլը» չենք հաշվում: Այնտեղ հաշվելու բան էլ չկա): Որքան էլ որ մարզիչը լավը լինի, 5 տարի գրասենյակային աշխատանքից հետո անցնել պրակտիկայի ու ՀԱՎԱՔԱԿԱՆ մարզել, որը ոչ ավելի, ոչ պակաս, ունի լուրջ նկրտումներ:

4. Վարդան Մինասյանը 5 տարի առաջ իր տրամադրության տակ ուներ Ռոման Բերեզովսկի, Ռոբերտ Արզումանյան ու Յուրա Մովսիսյան: Հիմա նրանք երեքն էլ տարբեր պատճառներով մեր հավաքականում չեն ու չեն էլ լինի: Ու լավ է, որ չեն լինի: Բերեզովսկին վաղուց անցել է ավելի քան վաստակած հանգստի, Ռոբերտ Արզումանյանը վաղուց չի խաղում վնասվածքի պատճառով, Յուրա Մովսիսյանն էլ գործնականում ավարտեց լուրջ մրցելույթները՝ վերադառնալով ԱՄՆ: Անգամ նրա վերադարձը Եվրոպա չի օգնի նրան վերականգնել իր լավագույն մարզավիճակը. տարիքն իրենն ասում է: Եվ հիմա հարց՝ ու՞մ շուրջ Մինասյանը պետք է կառուցի հավաքականը: Այն ժամանակ հեշտ էր ավելի. բոլորը միասին էին ձևավորվել որպես ֆուտբոլիստ, որպես թիմ: Նրանց խմբելը բարդ գործ չէր Մինասյանի համար: Հիմա ամեն ինչ 1500000 անգամ ավելի բարդ է:

5. Եվ թերևս, գլխավոր հարցը: Իր հարաժարականից հետո Վարդան Մինասյանն անգամ չէր ցանկանում լինել մեր հավաքականի գլխավոր մարզիչը Ռուսաստանի ընտրանու հետ ընկերական արտագնա խաղում, երբ հավաքականը մնացել էր «անտեր»: Մինասյանը բազմիցս նշել էր, որ հրաժարականի մի քանի դիմում է գրել, և միայն վերջինն է ընդունվել: Հեռանալուց հետո Վարդան Մինասյանը գրեթե երբեք չի խոսել հավաքականի մասին, հեռու է եղել լրագրողների ու ֆուտբոլային հասարակության աչքից, ոչ մի կերպ չի մեկնաբանել մեր հավաքականի այս կամ այն ելույթը:

Այո, Վարդան Մինասյանին հավաքականում սիրում են անխտիր բոլորը՝ ամենափորձառու Մխիթարյանից մինչև ամենաերիտասարդ Էրիկ Վարդանյան: Բայց կարելի՞ է արդյոք միայն այդպիսի սիրո ո հարգանքի վրա թիմ կառուցել: Այն էլ այնպիսի թիմ, որն ի զորու է Եվրո 2020-ի ուղեգիր նվաճելու: Հարցերի պատասխանը կստանանք մի քանի ամսից, երբ լինեն մեր հավաքականի առաջիկա ընկերական ու պաշտոնական հանդիպումները:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում, Instagram-ում և Telegram-ում:


Վարդան Մինասյանը նշել է՝ ինչն է ազդել Հայաստանի հավաքականից հեռանալու որոշման վրա

«Արարատ-Արմենիա» – «Փյունիկ»․ Ամենահետաքրքիր տեղեկությունները, հավանական մեկնարկային կազմեր

Մարկոս Պիզելի. «Արդեն ավելի լավ եմ զգում»

Մարկոսի ցուցանիշը, Մովսիսյանի հոբելյանական գոլը և Հայրապետյանի փայլուն վիճակագրությունը

«Ալեքսանդրը դամբարանում 4 անգամ շուռ եկավ». Հայաստան-Մակեդոնիա խաղի գնահատականները

Հայկական ֆան ակումբները հանդես են եկել հայտարարություններով

Ջիբրալթարի գլխավոր մարզիչ․ «Սա պատմական հաղթանակ է մեզ համար»

Հոկտեմբերը «դաժան» ամիս է Հայաստանի հավաքականի համար

BBC․ Ջիբրալթարն իր պատմության մեջ տարավ առաջին պաշտոնական հաղթանակը և արժանացավ մրցակցի երկրպագուների ծափահարություններին

Նվիրումը կա, մնաց մնացածը. Հայաստան-Ջիբրալթար խաղի ֆուտբոլիստների գնահատականները

Հայտնի է Հայաստանի հավաքականի հայտացուցակը Ջիբրալթարի դեմ խաղում

Հենրիխ Մխիթարյանը կմասնակցի ՀԲԸՄ միջոցառմանը

Յուրա Մովսիսյանը հանդիպել է Արթուր Ալեքսանյանին (լուսանկար)

7 անընդմեջ անպարտելի խաղ, 6 հաղթանակ․ Երևանյան «արծիվները» «ճախրում» են

«5-րդ անիվ, գաղտնի հեղույս». 4 դիտարկում Արմեն Գյուլբուդաղյանցի նշանակման վերաբերյալ

Հայաստանի ազգային հավաքական է հրավիրվել 25 ֆուտբոլիստ