fbpx
Բաժիններ

5 խաղ, որոնցում Մխիթարյանը փայլել է եվրոպական գրանդ ակումբների դեմ

Գերմանիայի Բունդեսլիգայի 7-րդ տուրում Հայաստանի հավաքականի և «Հոֆենհայմի» եզրային հարձակվող Սարգիս Ադամյանը դուբլ ձևակերպեց «Բավարիայի» դեմ խաղում՝ այն «Բավարիայի», որը հավակնում է դառնալ Բունդեսլիգայի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի հաղթող: Բայց առաջին անգամը չէ, որ հայ ֆուտբոլիստը աչքի է ընկնում փայլուն խաղով եվրոպական գրանդ ակումբի դեմ խաղում:

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որ ունի եվրոպական ակումբային ֆուտբոլի հարուստ փորձ, իր կարիերայի ընթացքում ևս հրաշալի ելույթներ է ունեցել հզոր թիմերի դեմ հանդիպումներում: Վերհիշենք նրա խաղերից լավագույն 5-ը:

«Արսենալ» – «Բորուսիա», 2013/14

Մխիթարյանի՝ Դորտմունդում առաջին մրցաշրջանը շատ հիշարժան ստացվեց: Այդ մրցաշրջանում գերմանական ակումբը հատկապես Չեմպիոնների լիգայի խաղարկությունում հետաքրքիր ուղի անցավ:

«Բորուսիան» ընդգրկվել էր F խմբում, որտեղ թույլ թիմ չկար. «Արսենալ», «Նապոլի» և «Մարսել»: Թեժ պայքարում այս խմբից, ի վերջո, հաղթանակած դուրս եկան հենց «մեղուներն» ու «Արսենալը», բայց նրանք նույն՝ 12 միավորը վաստակեցին «Նապոլիի» հետ միասին, և խմբից դուրս եկան միայն միմյանց միջև հանդիպումների ու խփած և բաց թողած գոլերի ավելի լավ ցուցանիշների շնորհիվ:

Այդ ժամանակաշրջանը Կլոպի «Բորուսիայի» ծաղկուն էտապն էր: Խմբային փուլի 3-րդ տուրում «Բորուսիայի» մրցակիցը Հենոյի ապագա թիմն էր՝ «Արսենալը»: Հանդիպման նախօրեին լոնդոնցիների գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը նշել էր, որ Մխիթարյանի խաղն իրեն չի տպավորում: Ի՞նչ իմանար ֆրանսիացի ծերուկը, որ տարիներ անց հենց ինքն է Մխիթարյանին հրավիրելու «Արսենալ»՝ փոխանակելով Ալեքսիս Սանչեսի հետ:

«Էմիրեյթսում» տեղի ունեցած խաղում «Բորուսիան» փայլուն հանդիպում անցկացրեց, որի հաշիվը խաղի 16-րդ րոպեին բացեց Մխիթարյանը՝ «շնորհավորելով» Վենգերի ծննդյան օրն ու առաջին անգամ աչքի ընկնելով թոփ խաղում: Մխիթարյանը, բացի խփած գոլից, աչքի էր ընկնում գրագետ ու նրբանկատ փոխանցումներով, կառուցողական ու տակտիկական տեսանկյունից հրաշալի խաղով: «Բորուսիան» այդ խաղում, ի վերջո, հաղթեց Լևանդովսկու խփած հաղթական գոլի շնորհիվ: Լոնդոնում տարած արդյունավետ հաղթանակի շնորհիվ դորտմունդցիներն անհատական խաղերում առավելություն ունեցան «Արսենալի» դեմ և զբաղեցրին առաջին հորիզոնականը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4 5

«Արսենալի» գլխավոր մարզչական թիրախը

«Մանչեսթեր Յունայթեդը» հանձնվում է ու բացում ելքի դռները Պոգբայի համար

Մխիթարյան. «Խաղացել եմ Մեսիի դեմ. նա այլմոլորակային է»

Մխիթարյանն ու թիմակիցներն ամանորին ընդառաջ բարեգործական այց են կատարել Հռոմի եկեղեցիներից մեկը

2 ակումբ պայքարում է Անչելոտիի համար

17-ամյա Ֆատին «Ինտերին» դուրս է թողնում ՉԼ-ից, առիթից օգտվում է «Բորուսիան» (տեսանյութ)

Կտրուկ շրջադարձ. «Սլավիան» խփում է, «Ինտերը»՝ ևս (տեսանյութ)

Թմրեցնել և խոցել. «Բորուսիան» գեղեցիկ կոմբինացիայով բացեց հաշիվը (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդը» թոփ տրանսֆերներ է նախապատրաստում

«Փոշմանողները». Թոփ 5 ֆուտբոլիստ, որոնք վերսկսել են ավարտած կարիերան

«Բորուսիայում» դժգոհ են Էռնեստո Վալվերդեի որոշումներից

Վիտցելն անհեթեթ վնասվածք է ստացել

«Արսենալը» կամային հաղթանակ տոնեց լոնդոնյան դերբիում (տեսանյութ)

Առաջին կեսից հետո «Արսենալը» պարտվում է «Վեսթ Հեմին» լոնդոնյան դերբիում (տեսանյութ)

Հայտնի է Էմերիի հավանական աշխատավայրը

«Ռոման» արդեն որոշում է կայացրել Մխիթարյանի տրանսֆերի վերաբերյալ