5 մարզիչ, որ կարող է հաջողությամբ աշխատել «Բավարիայում» - VNews
Բաժիններ

5 մարզիչ, որ կարող է հաջողությամբ աշխատել «Բավարիայում»

«Բավարիան» օրեր առաջ հրաժեշտ տվեց իր գլխավոր մարզչին՝ Նիկո Կովաչին. ակումբում այլևս չհանդուրժեցին խորվաթ մասնագետի տակտիկական վիճահարույց լուծումները, անկայուն արդյունքներն ու թիմի հանդերձարանում ստեղծած անորոշ մթնոլորտը, «Այնտրախտից» կրած պարտությունն էլ մյունխենցիների ղեկավարության համբերության բաժակի վերջին կաթիլն էր:

Ներկայացնում ենք 5 մասնագետը, որոնք կարող են հաջողությամբ ստանձնել «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնը, որի ժամանակավոր պաշտոնակատարն այս պահին Հանս-Դիտեր Ֆլիկն է:

Ժոզե Մոուրինյո

Մոուրինյոն լավ տարբերակ կլիներ «Բավարիայի» համար: Պորտուգալացին գրեթե 1 տարի է, ինչ ֆուտբոլին հետևում է կողքից՝ այլ տեսանկյունից. նրան հարկավոր էր այդ դադարը՝ ֆուտբոլային նոր գաղափարներ վերածնելու, մարտավարական նոր լուծումներ գտնելու, և վերջապես հանգստանալու ու նոր մոտիվացիայով աշխատելու համար, քանի որ կար տպավորություն, որ Մոուրինյոն սպառվել է: Ու պատկերացրեք, որ «Բավարիան» նոր շունչ կլինի «Առանձնահատուկի» համար, քանի որ պորտուգալացին իր հարուստ կարիերայում դեռ չի աշխատել Գերմանիայում:

«Բավարիայի» համար էլ հենց Մոուրինյոյի նման մասնագետը նոր շունչ, նոր գույն, նոր տեսակ կլինի՝ բոլոր առումներով, հատկապես այն պարագայում, որ Մոուրինյոյի մոտ ստացվում է թիմ կառուցելը, ինչի կարիքն էլ մյունխենյան ակումբն այս պահին ունի:

Շվայնշտագեր. «Մոուրինյոն ինձ միշտ հարցնում էր «Բավարիայի» ու Բունդեսլիգայի մասին»

Յուլիան Նագելսման 

Նագելսմանը լավագույն տարբերակներից է ու տիպիկ «Բավարիայական». գերմանացի, երիտասարդ, տաղանդավոր ու ավյունով լեցուն այս մասնագետը կարող է իսկական թռիչք ունենալ իր մարզչական կարիերայում: Նագելսմանը 28 տարեկանում ստանձնեց «Հոֆենհայմի» գլխավոր մարզչի դերն ու դարձավ այդ ժամանակ (2016) Բունդեսլիգայի պատմության ամենաերիտասարդ գլխավոր մարզիչը: 3 տարի նա աշխատեց Սարգիս Ադամյանի այժմյան թիմում ու կարողացավ փայլուն աշխատանք կատարել այնտեղ. Նագելսմանն աշխատանքի անցավ այն ժամանակ, երբ «Հոֆենհայմը» վտանգավոր գոտում էր գտնվում, և մի քանի ամսում նա կարողացավ պահել իր նոր թիմին Բունդեսլիգայում: Արդեն հաջորդ՝ 2016/17 մրցաշրջանում Նագելսմանի «Հոֆենհայմը» ավելի արժեքավոր հաջողության հասավ՝ զբաղեցրեց 4-րդ հորիզոնականն ու Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր ձեռք բերեց՝ առաջինը «Հոֆենհայմի» պատմության մեջ: 2019-ի ամառվանից Նագելսմանը գլխավորում է «Լայպցիգը», և արդյունքն ակներև է. նրանք «Բավարիայի» հետ միասին վաստակել են 21 միավոր ու 2-րդն են Բունդեսլիգայում, իսկ Չեմպիոնների լիգայի իրենց խմբում առաջատարն են:

Նագելսմանն արդեն պատրաստ է գրանդ ակումբում աշխատանքին, և էլ ո՞ւր, եթե ոչ «Բավարիա»՝ հայրենիքի ուժեղագույն թիմը: 32-ամյա մասնագետը կկարողանա «Բավարիայի» աստղերից իսկական հաղթող թիմ ստեղծել:

Եվրոպական 11 ակումբ, որ երբեք չի լքել իր երկրի բարձրագույն դիվիզիոնը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3

Գուշակեք մրցաշրջանը՝ ըստ մրցաշարային աղյուսակի. VNews-ի Quiz-ը

ՉԼ հաղթողի 2 գլխավոր ֆավորիտներն ըստ Յուրգեն Կլոպի

«Բավարիան» նվաճեց նաև Գերմանիայի գավաթը (տեսանյութ)

Ինչու Սանեն լուսանկարվելիս ցույց չի տվել իր խաղահամարը «Բավարիայում»

«Նա նոր մարտահրավեր է ցանկանում». Ռումենիգեն՝ «Բավարիայի» ֆուտբոլիստի մասին

«Լիվերպուլը» մոտ է «Բավարիայի» ֆուտբոլիստին գնելուն

Պաշտոնական. Լերոյ Սանեն՝ «Բավարիայի» ֆուտբոլիստ

Աղբյուր․ Սանեն 5 տարվա պայմանագիր է կնքել «Բավարիայի» հետ

Ուր է Բաստիան Շվայնշտայգերը. ինչով է զբաղվում գերմանական ֆուտբոլի լեգենդը

Լևանդովսկին պատմել է «Ռեալ» չկայացած տեղափոխության մասին

Պաշտոնական. «Բավարիան» ձեռք բերեց ՊՍԺ-ի պաշտպանին

«Բավարիան» աստղային տրանսֆեր է համաձայնեցրել

Թվեք Բունդեսլիգայի բոլոր չեմպիոններին. VNews-ի Quiz-ը

10 թիմ արդեն նվաճել է Չեմպիոնների լիգայի ուղեգիր

Ինչ պատճառով է «Բավարիան» հետ կանգնել Հաքիմիի տրանսֆերը ձեռք բերելու մտքից

Թոմաս Մյուլերը գերազանցեց Քևին դե Բրույնեի ցուցանիշը՝ դառնալով Բունդեսլիգայի ռեկորդակիր