fbpx

5 փաստ, որ պետք է իմանալ վերածնված «Լոռի ՖԱ»-ի կենսագրությունից

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Վանաձորի «Լոռի» նորաստեղծ ակումբի ֆուտբոլայի թիմն իրավունք է ստացել մասնակցելու ֆուտբոլի Հայաստանի 2017/18թթ. բարձրագույն խմբի առաջնությանը: Փաստն ինքնին ուրախալի է, քանի որ երկարատև ընդմիջումից հետո ֆուտբոլային հարուստ ավանդույթներ ունեցող «Լոռին» կրկին վերածնվել է: Հիշեցնենք, որ ՀՀ առաջնություններում «Լոռին» իր վերջին ելույթներն ունեցել է 2005թ. առաջին խմբի մրցաշարում, որի ավարտից հետո լուծարվել է:

VivaroNews.am-ը ներկայացնում է 5 փաստ վանաձորյան ակումբի մասին:

1. Վանաձորի «Լոռին» ֆուտբոլի ԽՍՀՄ առաջնություններին սկսել է մասնակցել 1960թ.: Այդ տարի «Լոռին» Բ խմբի առաջնության միութենական հանրապետությունների 1-ին գոտու մրցաշարում 16 թիմերի մրցավեճում գրավել էր 6-րդ տեղը (+10=12-8, 31-25):

Ընդհանուր առմամբ ԽՍՀՄ առաջնությունների Բ և 2-րդ խմբերի մրցաշարերում «Լոռին» 724 խաղ է անցկացրել, որից 274-ում հաղթել է, 165-ն ավարտել է ոչ-ոքի, 285-ում պարտվել է: Թիմը խփել է  798 գոլ, սեփական դարպասը բաց է թողել 935 գնդակ: Լավագույն արդյունքը 1963թ. Բ խմբում գրաված 2-րդ տեղն է: Վատագույն արդյունքը «Լոռին» գրանցել է 1991թ.՝ 22 թիմերի մրցավեճում եզրափակելով մրցաշարային աղյուսակը:

2. Մասնակցելով Հայաստանի բարձրագույն խմբի 5 առաջնություններին (1992, 1994, 1997, 2001, 2002թթ.), «Լոռին» անցկացրել է 121 խաղ՝ +16=19-86, 110-403:

1992թ. առաջնությունում «Լոռին» 24 թիմերի մրցավեճում զբաղեցրել է 19-րդ տեղը և դուրս է մնացել բարձրագույն խմբից: 1994թ. վերադառնալով բարձրագույն խումբ, 15 թիմերի մրցավեճում գրավել է 13-րդ տեղը ու կրկին հրաժեշտ է տվել ուժեղագույնների խմբին: Բարձրագույն խմբի մյուս երեք առաջնություններում վանաձորցիները եզրափակել են մրցաշարային աղյուսակը:

Բարձրագույն խմբում թիմն ամենախոշոր հաշվով հաղթանակները տոնել է Մարտունու «Ալաշկերտի» և Արմավիրի «Արաքսի» նկատմամբ՝ 5:1 (1992թ.): Ամենախոշոր հաշվով պարտությունը գրանցվել է 2002թ. «Փյունիկի» հետ խաղում՝  2:13:

3. Բարձրագույն խմբի առաջնություններում «Լոռիում» անցկացրած խաղերի քանակով ռեկորդակիրն Արմեն Փիրումյանն է՝ 82: Թիմի լավագույն ռմբարկուն Մհեր Հովհաննիսյանն է՝ 19 գոլ: Մեկ մրցաշրջանի արդյունավետության ռեկորդի հեղինակը ևս Մհեր Հովհաննիսյանն է, ով 1992թ. առաջնությունում 17 գոլ է խփել:

4. 1997թ. բարձրագույն խմբի առաջնությունում «Լոռին» մեկնարկից 17 անընդմեջ պարտություն կրեց և միայն վերջին՝ 18-րդ տուրում միակ միավորը վաստակեց՝ ոչ-ոքի (1:1) ավարտելով հանդիպումը «Դվինի» հետ:

2001 և 2002թթ. առաջնություններում էլ «Լոռիի» ֆուտբոլիստները խոշոր հաշվով 8 անընդմեջ պարտություն են կրել:

5. 1988թ. «Լոռիում» է իր ֆուտբոլային կարիերան սկսել ՀՀ ազգային հավաքականի և Գյումրիի «Շիրակի» նախկին ավագ Հարություն Վարդանյանը: Այդ տարի նա թիմի կազմում ԽՍՀՄ առաջնության 2-րդ խմբի մրցաշարում մասնակցել է 16 խաղի և խփել է 1 գոլ:

1991թ. վանաձորցիների կազմում ԽՍՀՄ առաջնության 2-րդ խմբի մրցաշարում հանդես է եկել Սարգիս Հովսեփյանը՝ անցկացնելով 33 խաղ: «Լոռիում»  հանդես են եկել նաև հետագայում տարբեր թիմերի կազմերում Հայաստանի առաջնությանը մասնակցած հայտնի ֆուտբոլիստներ Սամվել Նիկոլյանը, Արմեն Գյուլբուդաղյանցը, Կարեն Միքայելյանը, Արկադի Հակոբյանը, Սամվել Կոստանդյանը, Սամվել Այվազյանը:

Թիմը մարզած մարզիչների թվում է նաև Վարուժան Սուքիասյանը, ով «Լոռին» գլխավորել է 1989թ. ԽՍՀՄ առաջնության 2-րդ խմբի մրցաշարում, որտեղ 22 թիմերի մրցավեճում վանաձորցիները զբաղեցրել են 6-րդ տեղը:

Աշոտ Հայրապետյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Հայկական 8 ակումբ ՈՒԵՖԱ-ի արտոնագիր է ստացել

Աշոտ Աղաբաբյանը վարվել էր Չելոյանցի պես․ Ի՞նչ էր պատահել 2000 թվականին Ճաղարյանի մրցավարության հետևանքով

Արթուր Պետրոսյան․ «Մեր ակումբի սեփականատերը գիտեր այս ամենի մասին, բայց ինձ ոչինչ չէր ասել»

«Բանանցը» տեխնիկական պարտություն կրեց, և «Լոռին» դուրս եկավ Հայաստանի գավաթի եզրափակիչ (տեսանյութ)

Չեմպիոնության խելահեղ մրցավազքի մասնակիցները պայքարելու են գավաթի եզրափակիչ դուրս գալու համար․ Պատասխան խաղերին ընդառաջ

«Ալաշկերտում» գոլ խփած ամենատարեց լեգեոնականը և Հարությունյանի 3-րդ վրիպումը 11մ նշակետից

Վարդան Մինասյան․ «Բոլոր թիմերն օրացույցի առումով հավասար վատ պայմաններում են․ թիմերի մոտ թարմություն չեմ տեսնում» (տեսանյութ)

Արթուր Պետրոսյան․ «Ես չեմպիոնության անուն ոչ մի անգամ չեմ տվել․ քառյակում հայտնվելը մեզ համար շատ լավ արդյունք կլինի» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» շանս չթողեց «Լոռիին», «Շիրակի» 13-րդ ոչ-ոքին (տեսանյութ)

«Արարատ-Արմենիա» – «Լոռի», «Շիրակ» – «Բանանց»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակումներ (տեսանյութ)

Խաշմանյանն ընդդեմ «Արարատի», նաև հերթական «ոսկե» խաղը․ Ամենահետաքրքիր փաստերը՝ ԲԽ-ի 28-րդ տուրին ընդառաջ

Տուրի լավագույն ֆուտբոլիստը և խորհրդանշական հավաքականը․ VNews-ն ամփոփում է ԲԽ-ի 27-րդ տուրը

Անմոռանալի օր Գեղամ Հարությունյանի և Վբեյմարի համար, «Արարատ-Արմենիայի» ռեկորդային ցուցանիշը

«Արարատի 2-ի» դարպասապահը մահացել է հրազենային կրակոցներից

Արմեն Ադամյան․ «Մեր նորեկները երևի չեն հասկացել՝ ուր են եկել․ գիտեին՝ թերագնահատելով կարող են ֆուտբոլ խաղալ Հայաստանում» (տեսանյութ)

Արթուր Պետրոսյան․ «Երկրպագուների ներկայությունն էլ օգնեց, որ տղաները 90 րոպե կենտրոնացած խաղան» (տեսանյութ)