fbpx

«5-րդ անիվ, գաղտնի հեղույս». 4 դիտարկում Արմեն Գյուլբուդաղյանցի նշանակման վերաբերյալ

Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրության և ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակման միջակայքում տեղավորվել է մեկ ամսից էլ պակաս ժամանակ: «Այս պահին ամեն ինչ մի կողմ է դրվել ու, քննարկվում են հավանական թեկնածուների անունները», – հենց ընտրության օրն ասել է ՀՖՖ Գործադիր տնօրեն Արմեն Մելիքբեկյանը: Եվ իսկապես՝ քննարկված անունների հեղեղից արդեն մարդ էր խեղդվում:

Առաջին և այն ժամանակ միակ թեկնածուն համարվող Աբրահամ Խաշմանյանի անունը, ի զարմանս շատ շատերի, բացարձակապես չբարձրաձայնվեց: Ֆեյսբուքում եթե հարցում անցկացվեր, նա ավելի քան 70 տոկոսով (առանց լցոնումների) կընտրվեր հավաքականի գլխավոր մարզիչ, բայց նրա թեկնածությունը բարձրաձայն չքննարկվեց: Այնուհետև մեր տեսադաշտում հայտնվեց իտալացի հայտնի մասնագետ ալբանացի իտալացի Ջանի Դե Բիազի: Սակայն ոչինչ չստացվելուց հետո սկսվեց աբսուրդի թատրոնը:

Դելիո Ռոսի, Լուիջի Դել Ների, Կլաուդիո Ռանիերի, Էդուարդո Ռեյա և Բերտ Վան Մարվեյկ: Լավ, առաջին մի քանիսին կարելի է դեռևս մտածել ու դիտարկել, բայց Վան Մարվեյկին ինչո՞վ պետք է հետաքրքրեր Հայաստանի հավաքականի ծրագիրը, ի՞նչ կարող էր կորցրած լինել ԱԱ-2010 եզրափակիչ հասած հոլանդացի մասնագետը (թեպետ դրանից հետո նրա աշխատանքը կարել է 0 գնահատել):

Ի վերջո այս խառնաշփոթի մեջ ընտրությունը կանգ առավ պահեստային տարբերակի վրա: Արմեն Գյուլբոդաղյանցին ճանաչում են Հայաստանում քիչ թե շատ ֆուտբոլային անգամ ոչ թե քայլ, այլ «չոչ» արած բոլոր ներկայացուցիչները: Սակայն ոչ բոլորն են համաձայն, որ այս պահին նրա նշանակումը կարող է օգուտ բերել մեր թիմին:

1.  Հոգեբանական կարգավիճակ

Անկասկած դժվար է լինել պահեստային տարբերակ: Մոտ մեկ ամիս Ձեզ վրա ուշադրություն չեն դարձնում, այլ անընդհատ տալիս են ինչ-որ այլ մասնագետների անուններ, ովքեր միլիոններ են պահանջելու իրենց աշխատանքի համար, ու հանկարծ, երբ բոլոր տարբերակները ձախողվում են, ընտրում են հենց Ձեզ: Արմեն Գյուլբուդաղյանցը հանգիստ կարող էր մերժել առաջարկը՝ ունենալով դրա բոլոր իրավունքները: Սակայն մեծարգո մասնագետը որոշեց գնալ այս բարդ ու պատասխանատու քայլին:

Նման կարգավիճակում հավաքական ընդունելը ևս մեծագույն համարձակություն է, անհրաժեշտ է լավ հոգեբանական պատրաստվածություն: Այս ամենն Արմեն Գյուլբուդաղյանցի համար կրկնակի ծանր է, որովհետև այսօրվա կազմի մեծամասնությանը պատրաստել է հենց Իշխանիչը, այդ թվում և Հենրիխ Մխիթարյանին: Քանիցս հավաքականի մասին զրուցելուց նա խոսել է մեծագույն ծանրությամբ ու սրտացավությամբ, քանի որ հենց «նրա երեխաներն են» այսօր տարբեր մարզիչների օրոք անարդյունք մնում:

Որքանո՞վ հեշտ կլինի նրան ընդունել այսպիսի իրավիճակում: Այստեղ ոչ թե մեկ, այլ մի՜ քանի մարզիչների կիսատ մնացած գործեր են, նախկին մասնագետների կայացրած ու չարդարացված որոշումներ, որոնց հետ հիմա պետք է հաշվի նստել: Գործն ահռելի է, իսկ նրա կողքին այսօր փորձ ունեցող որևէ մասնագետ չկա (Ռոման Բերեզովսկուն չենք հաշվում):

2. Երիտասարդական հավաքական

Արմեն Գյուլբուդաղյանցը հայտնի է երիտասարդ ու պատանի ֆուտբոլիստների հետ իր փայլուն աշխատանքով: Նրա օրոք հավաքականում անկասկած նոր ու երիտասարդ տղաներ իսկական կարիերա կսկսեն: Մանավանդ որ նրանց ֆոնին մեր «ոսկե սերունդն» արդեն կարծես թե, իր վերջին փայլեցման փուլին է հասել:

Սակայն մյուս կողմից՝ Ազգերի լիգան այն բացառիկ հնարավորությունն էր մեր հավաքականի համար հեղինակավոր որևէ մրցաշարի եզրափակիչ փուլին մասնակցելու համար, որն ի սկզբանե դատապարտված էր տապալման Վարդան Մինասյանի անհեռանկարային նշանակման ու Մակեդոնիայի հետ անտաղանդ խաղի պատճառով: Այս պարագայում Արմեն Գյուլբուդաղյանցի նշանակումը ոչ մի տրամաբանության մեջ չի մտնում: Այս օրհասական պահին Արթուր Քարտաշյանին ու Պետրոս Ավետիսյանին ազգային հավաքական հրավիրելով ոչ մի կողմը օգուտ չի ստանա՝ ո՛չ Պետրոսենք, ո՛չ հավաքականը: Կրկնում եմ՝ կոնկրետ՝ ԱՅՍ պահին, մինչև Ազգերի լիգայի ընտրական փուլի ավարտը:

Երբ Դե Բիազիների ու մյուս թոփերի անունները քննարկվում էին, Իշխանիչի ընդգրկումը նրանց մարզչական շտաբ համարվում էր պարտադիր պայման: Պատկերացրեք՝ «Դե Բիազի-Գյուլբուդաղյանց»՝ ի՞նչ  մարզչական զույգ կարող էր լինել, օրինակ: Մեկը թոփ մասնագետ, որը կոչված է առաջ տանելու միջին հավաքականները, մյուսն էլ երիկտասարդներին փորձառուների հետ մերելու մեծագույն վարպետ: Իսկ հիմա Գյուլբուդաղյանցը պետք է և՛ մարզի, և՛ մերի: Իսկ եթե դու Նապալեոնը չես, դժվար թե նման բարդ պարտավորությունները ավարտես հաջողությամբ:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

«Արարատը» զիջեց չինական թիմին, «Շիրակը» 8 գնդակ ընդունեց, «Ալաշկերտի» առաջին պարտությունն այս փուլում

Տրանսֆերային ձմեռ․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

«Ալաշկերտն» Անթալիայում հաղթանակ է տոնել, «Լոռին»՝ ոչ-ոքի խաղացել

«Ալաշկերտի» ևս մեկ ֆուտբոլիստ պայմանագիր է կնքել «Արարատի» հետ

Հենրի Ավագյանը՝ Շոտլանդիայի առաջնության թիմերի ուշադրության կենտրոնում

«Ալաշկերտը» խզել է պայմանագիրն իր կիսապաշտպանի հետ

«Ալաշկերտը» հաղթանակ է տոնել Ուկրաինայի Պրեմիեր լիգայի թիմի նկատմամբ

«Ալաշկերտը» ոչ-ոքի է խաղացել Մարկոս Պիզելիի թիմի հետ

Գևորգ Ղազարյան. «Մենք անհանգստանում ենք հայկական ֆուտբոլի համար, մենք հավաքականի ապագան չենք»

«Ալաշկերտի» գոլերը Բեկաբադի «Մետալուրգի» հետ ընկերական խաղում (տեսանյութ)

«Ալաշկերտը» վստահ հաղթանակ է տոնել Ուզբեկստանի Բարձրագույն խմբի ակումբի նկատմամբ

«Ալաշկերտը» բրազիլացի նորեկ ունի

Էդգար Մանուչարյան․ «Հայկական ֆուտբոլն անդունդի եզրին է․ կողմ եմ, որ լինի լեգեոներների լիմիտ»

Դենիս Թումասյան․ «Առաջարկներ ունեի ռուսական ակումբներից, բայց ընտրեցի «Ալաշկերտը»

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ․ Դենիս Թումասյանը հանդես կգա «Ալաշկերտում»

Մարկոս Պիզելին հաջողությամբ վիրահատվել է (լուսանկար)