5-րդ տուրն ի հայտ բերեց մրցաշարերի միանձնյա առաջատարներին - VNews
Բաժիններ

5-րդ տուրն ի հայտ բերեց մրցաշարերի միանձնյա առաջատարներին

Այսօր կայացան շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի տղամարդկանց և կանանց առաջնությունների 5-րդ տուրի հանդիպումները:

Տղամարդկանց առաջնության առաջատարներից մեկը՝ Զավեն Անդրիասյանը սևերով հաշտություն կնքեց Մանուել Պետրոսյանի հետ և վաստակելով 3,5 միավոր, միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Դա տուրում գրանցված միակ ոչ-ոքին էր:

Իսկ ահա մյուս առաջատարը՝ Հայկ Մարտիրոսյանն անհաջողության մատնվեց Տիգրան Պետրոսյանի հետ կայացած պարտիայում՝ կրելով մրցաշարում առաջին պարտությունը: Մարտիրոսյանը 3 միավորով նահանջեց 3-րդ հորիզոնական: Հայկին միավորներով հավասարվեց Տիգրան Հարությունյանը, ով մրցաշարում առաջին հաղթանակը տոնեց Ռոբերտ Հովհաննիսյանի հետ պարտիայում:

Տիգրան Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը և Սամվել Տեր-Սահակյանը վաստակել են 2,5-ական միավոր: Փաշիկյանը պարտվեց Կարեն Գրիգորյանին: Առաջին հաղթանակի բերկրանքը վայելեց Սամվել Տեր-Սահակյանը, որի մրցակիցը Հովհաննես Գաբուզյանն էր: Վերջինս 1,5 միավորով եզրափակում է աղյուսակը:

Կանանց առաջնությունում 5-րդ տուրում ևս միայն մեկ պարտիա խաղաղ ելք ունեցավ: Երկու առաջատարներից մեկը՝ Մարիա Գևորգյանը միավորը կիսեց Արմինե Բաբայանի հետ: Իսկ ահա մյուս առաջատար Աննա Հայրապետյանը հաղթելով Մարիամ Ավետիսյանին, 4 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Նրանից կես միավորով հետ են մնում Մարիա Գևորգյանը և Սիրանուշ Ղուկասյանը, ով հաղթեց Արփինե Գրիգորյանին:

5-րդ տուրում վերջապես հաղթանակի բերկրանքը վայելեցին Աննա Սարգսյանն ու Նարինե Գասպարյանը, որոնք առավելության հասան համապատասխանաբար Նարե Առաքելյանի և Սուսաննա Գաբոյանի նկատմամբ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


    • Ընթերցեք նաև

Կարեն Գրիգորյանը նվաճեց գլխավոր մրցանակը

Հայաստան-Հնդկաստան մրցախաղն ավարտվեց սկանդալով

Հայաստանի հավաքականը քառորդ եզրափակչում է

Հայտնի է 1/8 եզրափակչում Հայաստանի հավաքականի մրցակիցը

Հայաստանի հավաքականը պայքարը կշարունակի 1/8 եզրափակչից

Հայաստանի հավաքականը զրկվեց քառորդ եզրափակչի ուղեգրից

Հայ շախմատիստները ջախջախեցին նաև Մարոկկոյի հավաքականին

Հայ շախմատիստները հերթական հաղթանակները տոնեցին

Հայտնի են Հայաստանի հավաքականի մրցակիցներն արագ շախմատի առցանց օլիմպիադայում

Մանուել Պետրոսյանը՝ Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի հաղթող

Տիգրան Պետրոսյան. Ֆենոմեն, ով ցանեց շախմատային երկրի սերմերը (տեսանյութ)

Տիգրան Հարությունյանը՝ «Աերոֆլոտի» B մրցաշարի հաղթող

Կարեն Գրիգորյանի հերթական հաղթանակը

Կարեն Գրիգորյանը հաղթող ճանաչվեց նաև արագ շախմատի մրցաշարում

Կարեն Գրիգորյանն ուժեղագույնն էր նաև Լիսաբոնի մրցաշարում

Մեկնարկային 5 տուրերում լավագույնը Տիգրան Պետրոսյանն է