fbpx

6/10․ Football London-ը գնահատել է Մխիթարյանի տրանսֆերն «Արսենալ»

«Արսենալի» սելեկցիայի գլխավոր պատասխանատուն՝ Սթիվ Միսլինտատը լքում է ակումբը: Football London-ը գնահատել է նրա բոլոր տրանսֆերները:

«Մխիթարյանի ձեռքբերումն, անշուշտ, մեծ քննարկումների առարկա էր, հաշվի առնելով, թե ինչպես Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը եկավ:

«Արսենալը» դժվարին իրադրութունում էր՝ կապված Ալեքսիս Սանչեսի պայմանագրի հետ, ու նրանք մտածում էին, որ դա առավելագույնն է, որ կարելի է քաղել այդ իրավիճակում:

Հենց Միսլինտատն էր, որ «Շախտյորից» ձեռք բերեց Մխիթարյանին Դորտմունդի համար, ուստի նա կարևոր գործոն էր այս տրանսֆերի հարցում: Բայց Վենգերը ևս հավանում էր Մխիթարյանին ու փորձել էր նրան ձեռք բերել ավելի վաղ, երբ վերջինս ընտրել էր «Մանչեսթեր Յունայթեդը»:

Մխիթարյանի տեղափոխությունը Լոնդոն ոչ միանշանակ ստացվեց: Նա լավ սկսեց, բայց չկարողացավ պահել նույն մակարդակը և երբեմն խնդիրների է բախվում՝ չկարողանալով թիմին տալ այն օգուտը, որ իրենից սպասում են»,-գրում է պարբերականը՝ հայ ֆուտբոլիստի տրանսֆերն ընդհանուր առմամբ գնահատելով 6/10:

9/10 գնահատականն են ստացել Լուկաս Տորեյրայի ու Մատեո Գենդուզիի ձեռքբերումները, 8/10՝ Մխիթարյանի դորտմունդյան թիմակիցներ Սոկրատիսի ու Օբամեյանգի տեղափոխությունները: Ավելի ցածր՝ 5/10 գնահատվել է միան Լիխշտայների ձեռքբերումը:

Էմերիի ծիծաղելի արձագանքը լրագրողի հարցին (տեսանյութ)

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Հենրիխ Մխիթարյանը միացել է ռասիզմի դեմ հատուկ ակցիային (նկար)

Եղե՞լ է Հենոյի թիմակիցը, թե՞ ոչ. VNews-ի Quizz-ը

«Արդարացրեց իր փոփոխությունը». Հենրիխ Մխիթարյանի գնահատականները «Նապոլիի» դեմ խաղում

Էմերի. «Եվրոպա լիգայում հաղթանակը կարևոր է «Արսենալի» ու ինձ համար»

Հայտնի են Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ հանդիպումների օրերը

«Արսենալը» 2-րդ խաղում նույնպես հաղթեց «Նապոլիին» (տեսանյութ)

Լակազետի ֆանտաստիկ տուգանային հարվածի շնորհիվ «Արսենալն» առաջին խաղակեսից հետո հաղթում է «Նապոլիին» (տեսանյութ)

«Նապոլի» – «Արսենալ» մեկնարկային կազմեր

«Արսենալի» հավանական մեկնարկային կազմը «Նապոլիի» դեմ խաղում՝ ըստ VNews-ի

«Արսենալը» մարզումը՝ Նեապոլում (լուսանկարներ)

Հայտնի է «Արսենալի» հայտացուցակը «Նապոլիի» դեմ խաղում

«Կյանքում ի՞նչ նպատակներ ունես». պատասխանում է Հենրիխ Մխիթարյանը (տեսանյութ)

«Արսենալը» մեկնեց Նեապոլ (լուսանկարներ)

Հայտնի է «Նապոլի»-«Արսենալ» պատասխան խաղի մրցավարական անձնակազմը

Հայտնի են «Արսենալի» մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի թեկնածուները

Հավաքականի 3 անդամ գոլ խփեց, Հարոյանն էլ հիշեցրեց իր մասին․ Հայ ֆուտբոլիստների ելույթներն արտերկրում վերջին օրերին