6 լավագույն տրանսֆերներ, որ կարող են կայանալ շուտով - VNews
Բաժիններ

6 լավագույն տրանսֆերներ, որ կարող են կայանալ շուտով

Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված ֆինանսական ծանր իրավիճակն ակումբների համար դեռևս կշարունակվի, եվրոպական մի շարք առաջնություններ էլ պետք է ավարտին հասցվեն, որոշները՝ գուցե այդպես էլ ոչ։

Մի շարք թիմեր, սակայն, արդեն պատրաստվում են 2020-21 մրցաշրջանին՝ ի դեմս «Չելսիի», որ հայտարարել է «Այաքսի» ֆուտբոլիստ Հաքիմ Զիեշի տրանսֆերը ձեռք բերելու մասին։ Մյուսներն սկսել են տրանսֆերային անվանացուցակ կազմել՝ առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում ընտրությունն ավելի օպտիմալ դարձնելու համար։

Տիմո Վերներն ու Յուրգեն Կլոպը


Կլոպը ցանկանում է Վերներին տեսնել «Լիվերպուլում», իսկ մյուս կողմից «Բավարիան» թակում է «Լեյպցիգի» դուռը՝ գերմանացուն իր թիմ հրավիրելու համար։ Ֆուտբոլիստն անձամբ դեմ չէ Բունդեսլիգայից հեռանալու տարբերակին։

«Ինտերը» ևս հետաքրքրված է Վերների ծառայություններով և ֆուտբոլիստին դիտարկում է որպես Լաուտարո Մարտինեսին պոտենցիալ փոխարինող։ Այնուամենայնիվ, Վերներն ու «Լիվերպուլը» կարծես ամուր թելերով են կապված․․․

Լերոյ Սանեն՝ Գերմանիայում

Սանեի տեղափոխությունը «Մանչեսթեր Սիթիից» «Բավարիա» կարծես կայացած էր հունվարին, սակայն ի հայտ եկավ ֆուտբոլիստի ծնկի լրջագույն վնասվածքը, որն արդյունքում կասեցրեց տեղափոխությունը։

Ամեն ինչ տանում է նրան, որ առաջիկա տրանսֆերային պատուհանին Լերոյ Սանեի՝ «Բավարիա» տեղափոխությունը, այնուամենայնիվ, կայանա։

Լաուտարոն՝ Լեո Մեսիի թիմակից


Այն, որ Լաուտարո Մարտինեսը «Բարսելոնայի» տրանսֆերային դիտակետում է, ոչ ոքի համար գաղտնիք չէ։ Խոսակցություններ բազմիցս են շրջանառվել, իսկ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում թիմերի միջև երկու խաղերից հետո խմորն ավելի շատ է ջուր քաշում։ Ամեն օր այս հնարավոր տրանսֆերի վերաբերյալ նորություններ կան համաշխարհային մամուլում։

Բացի այդ, հարձակվողն Արգենտինայի հավաքականում արդեն խաղացել է Մեսիի կողքին։ «Բարսելոնայում» նրան դիտարկում են որպես Լուիս Սուարեսին փոխարինող։

Պյանիչը՝ Արթուրի փոխարեն

Միրալեմ Պյանիչը նույնպես «Բարսելոնայի» նշանառության տակ է։ Կատալոնական ակումբի ու «Յուվենտուսի» լավ փոխհարաբերությունը կարող է նպաստել տրանսֆերի կայացմանը։

Կատալոնական ակումբը ցանկանում է Արթուրի փոխարեն կիսապաշտպանությունում հենց Պյանիչին տեսնել։ Բացառված չէ նաև փոխանակության տարբերակը, որը, սակայն, քիչ հավանական է։

Էդուարդո Կամավինգա՝ մեկ այլ Կազեմիրո


Կամավինգան, «Ռենի» կազմում փայլելով, առաջացրել է եվրոպական մի շարք գրանդ ակումբների ուշադրությունը։ Մադրիդի «Ռեալը» հավակնորդ է տրանսֆերային պայքարում։

Պայմանագիր կնքելով կիսապաշտպանի հետ՝ «Ռեալը» կարող է նոր Կազեմիրո ձեռք բերել, իսկ Զինեդին Զիդանն արդեն կարող է շունչ քաշել ու իր ուզած ժամանակ հանգստի հնարավորություն տալ «ֆանարիկով» աշխատող Կազեմիրոյին։

Մոհամեդ Սալիսուն՝ Դիեգո Սիմեոնեի բանակի զինվոր

Մադրիդի «Ատլետիկոն» ցանկանում է իր թիմում տեսնել Մոհամեդ Սալիսուին։ «Հնդկացիները» պատրաստ են տրանսֆերի համար հատկացնել 12 միլիոն եվրո։

Գանացի կենտրոնական պաշտպանը, որ հանդես է գալիս «Վալյադոլիդի» կազմում, Սիմեոնեի համար առաջին ընտրություն է։ Արգենտինացի մարզիչը համաձայն է նույնիսկ այն տարբերակին, որ ֆուտբոլիստը թիմին միանա վարձակալությամբ։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Եվս մեկ գրանդ միանում է Վերների համար պայքարին

Հայտնի է՝ որքան է կազմելու Լաուտարոյի աշխատավարձը «Բարսելոնայում»

Վերները գոլի հեղինակ է դարձել դարպասապահի փոխանցումից հետո (տեսանյութ)

Եթե Վերների տեղափոխությունը «Լիվերպուլ» չկայանա, նա կտեղափոխվի այլ անգլիական ակումբ

«Վերների հեռանալը համեմատելի կլիներ Լևանդովսկու՝ «Բավարիան» լքելու հետ»․ Նագելսման

«Յուվենտուսը» «Բարսելոնայի» 5 երիտասարդ ֆուտբոլիստի է դիտարկում Պյանիչի գործարքի շրջանակում

«Բարսելոնայում» համոզում են Արտուրին «Յուվենտուս» տեղափոխվել

«Լիվերպուլը» մտադիր է մոտակա օրերին համաձայնության հասնել Վերների տեղափոխության շուրջ

Էդուարդո Կամավինգան ընտրություն է կատարում 2 թոփ թիմի միջև

«Բարսելոնան» նոր առաջարկ է պատրաստել Լաուտարո Մարտինեսի համար

«Ինտերը» հաստատել է, որ «Բարսելոնան» հետաքրքրված է Լաուտարոյի ծառայություններով

«Ինտերը» եռընտրանքի առաջ է կանգնած

«Մանչեսթեր Սիթին» գիտի, թե ով կարող է փոխարինել Սանեին

«Կլո՛պ, կարո՞ղ ես նրան արդեն տանել». «Մայնցը»՝ Վերների 2-րդ հեթ-տրիկից հետո

«Ռասինգի» նախագահ. «Լաուտարոն շատ մոտ է «Բարսենոլա» տեղափոխությանը»

Արտուր Մելոն չի մարզվում հիմնական թիմի հետ