7 անգամ դուրս եկավ խաղադաշտ, բայց ընթացիկ մրցաշրջանում նվաճեց Լա լիգան ու Բունդեսլիգան - VNews
Բաժիններ

7 անգամ դուրս եկավ խաղադաշտ, բայց ընթացիկ մրցաշրջանում նվաճեց Լա լիգան ու Բունդեսլիգան

Ֆուտբոլի հավանաբար ամենաերկարատև մրցաշրջանը մոտենում է ավարտին, և եվրոպական առաջատար ազգային առաջնությունների չեմպիոններն արդեն հայտնի են։ Միայն «Յուվենտուսն» է, որ դեռևս պաշտոնապես չեմպիոն չի հռչակվել ընթացիկ մրցաշրջանում։

Ֆուտբոլիստներն իրենց գլխավերևում են պահում գավաթները, մեդալներ նվաճում կամ պարզապես տոնում հաջողությունը։ Կան նաև նրանք, որոնք ընթացիկ մրցաշրջանում ազգային առաջնության չեմպիոնական մեդալ մեկը չէ, որ նվաճել են։ Նրանց թվում է Մյունխենի «Բավարիայում» հանդես եկող, Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Ալվարո Օդրիոսոլան, որը մրցաշրջանի երկրորդ հատվածն է անցկացրել Բունդեսլիգան ներկայացնող թիմում։

Հունիսի 16-ին «Բավարիան» հռչակվել է Գերմանիայի չեմպիոն, իսկ հունիսի 27-ին՝ գլխավերևում պահել չեմպիոնական տիտղոսը։ Օդրիոսոլան նույնպես հասցրել է հպվել տիտղոսին։

Հուլիսի 17-ին Մադրիդի «Ռեալը» պաշտոնապես հռչակվեց Իսպանիայի չեմպիոն, իսկ Ալվարո Օդրիոսոլան թիմի կազմում մեկնարկել էր մրցաշրջանը։

«Ռեալի» կազմում 2019-20 մրցաշրջանում Օդրիոսոլան անցկացրել է 4 հանդիպում ու դարձել 1 գոլային փոխանցման հեղինակ։ Իններորդ տուրում կարմիր քարտ ստանալուց հետո Զիդանը կորցրեց վստահությունն աջ պաշտպանի նկատմամբ։

Ձմռանը նա համալրեց «Բավարիայի» շարքը՝ հուսալով, որ ավելի շատ խաղաժամանակ կստանա։ Նա մասնակցեց 3 խաղի՝ ընդհանուր 153 րոպե անցկացնելով խաղադաշտում։

Այս քանակությամբ խաղերն էլ, սակայն, բավական էին, որ Օդրիոսոլան ընթացիկ մրցաշրջանում դառնար և՛ Լա լիգայի, և՛ Բունդեսլիգայի հաղթող։

Եվրոպական առաջատար ազգային առաջնության չեմպիոնական 2 մեդալ կստանա նաև Ալֆոնս Արեոլան, որը ՊՍԺ-ի ֆուտբոլիստ է, բայց վարձակալությամբ ելույթ է ունենում Մադրիդի «Ռեալում»։

Եվրոպական առաջատար ազգային առաջնությունների ընթացիկ մրցաշրջանում նման նախադեպ այլևս չկա։

Կատարե՛ք խաղադրույք Լա Լիգայի հանդիպումների վրաԿատարե՛ք խաղադրույք Բունդեսլիգայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Օդրիոսոլան «Բավարիայից» կվերադառնա «Ռեալ»

«Բավարիան» ներկայացրեց պահեստային մարզաշապիկները (լուսանկարներ)

Կրոսը հիացած էր դե Բրույնեով. Երկրպագուները ֆիքսել են դրվագը (տեսանյութ)

Սուարես. «Բավարիան» ֆավորիտներից մեկն է, բայց…»

Աղբյուր. «Ռեալը» սուպերառաջարկ է կատարելու Դիբալայի համար

Մյուլեր․ «Ուրբաթ կտեսնենք՝ Լևանդովսկին աշխարհի լավագույն հարձակվո՞ղն է, թե՞ ոչ»

Լոտար Մատեուս․ «Այս «Բարսելոնային» պարտվելու համար «Բավարիան» պետք է շատ սխալվի»

«Բարսելոնան» հուսով է՝ Մեսին պատրաստ կլինի «Բավարիայի» դեմ խաղին

Տեմի Աբրահամ․ «Նա աշխարհի լավագույն հարձակվողն է»

Դել Պիերո․ «Պիռլոն կարող է Զիդանից էլ հաջողակ մարզիչ դառնալ»

Լևանդովսկին շրջանցել է Բենզեմային ՉԼ պատմության լավագույն ռմբարկուների ցանկում

4 ֆուտբոլիստներ հավակնում են ՉԼ 1/8 եզրափակիչ պատասխան հանդիպումների լավագույն խաղացողի կոչմանը

Մյուլերը՝ Լևանդովսկի-Մեսի համեմատության մասին․ «Ռոբերտը խաղադաշտում պետք է պատասխանի՝ գերազանցո՞ւմ է նրան, թե՞ ոչ»

«Բավարիան» «Չելսիին» հաղթեց ընդհանուր 7-1 հաշվով (տեսանյութ)

«Բավարիան» առաջ է անցնում հաշվի մեջ «Չելսիի» դեմ խաղում (տեսանյութ)

«Բավարիա» – «Չելսի»․ Մեկնարկային կազմեր