fbpx
Բաժիններ

«7 չափիր, նոր հագիր». «Մանչեսթեր Յունայթեդի» թոփ 5 ֆուտբոլիստ, որոնք չեն դիմացել «7» համարի ծանրությանը

Տարբեր թիմերում մոտեցումը ֆուտբոլիստների համարների նկատմամբ տարբեր է: Մեծամասնության համար, իհարկե, ամենակարևորը 10 համարն է: Պատմությունն է ցույց տալիս՝ բոլոր ժամանակների լավագույններից շատերը կրել են հենց 10 համարի մարզաշապիկը: Որոշ թիմերում, սակայն, լեգենդար է այլ համար: Դրա լավագույն օրինակը «Մանչեսթեր Յունայթեդն» է: Տարիների շարունակ «Մանչեսթերի» կարմիր հատվածում լավագույններից լավագույնները հանդես են եկել 7 համարով:

Պատմությունը սկսվում է դեռևս անկասելի Ջորջ Բեսթից: Հյուսիսիռլանդացի վիրտուոզն անհավանական ֆուտբոլ էր ցուցադրում 7 համարի մարզաշապիկով: Ավանդույթները շարունակել է նաև ոչ պակաս անվանի ու լեգենդար Բրայան Ռոբսոնը, որը երկրպագուների շրջանում հայտնի է որպես «Կապիտան Մարվել»:

7 համարը կրող ֆուտբոլիստներից կազմված «դրոշակակիր դասակի զինվորը» Էրիկ Կանտոնան էր: Ֆրանսիացի հարձակվողը Ֆերգյուսոնի «Մանչեսթերի» մարմնացումն էր 90-ականների սկզբում: Նրա 7 համարի մասին պատկերացումները հանեց այնպիսի բարձունքի, որին ձգտում էր աստիճանաբար մեծացող «92»-ի լեգենդար դարձած սերունդը: Այնտեղ արդեն կար հավակնուտ երիտասարդ, որ մտովի կրում էր այդ համարի մարզաշապիկը:

Կատոնայի իրավահաջորդ Դևիդ Բեքհեմը դարձավ նոր մակարդակի դուրս եկած ֆուտբոլի գլխավոր աստղը և 7 համարի մարզաշապիկը կրող լավագույն ֆուտբոլիստը: Խանութներում հնարավոր էր գտնել ոչ միայն «Մանչեսթեր Յունայթեդի» 7 համարով մարզաշապիկներ, այլ պարզապես, հասարակ շապիկներ, որոնց թիկունքը զարդարում էր կախարդական թիվը: Ընդամենը մի քանի տարում Բեքսը հասցրեց դառնալ ակումբի պատմության մի մասը: Սակայն անգամ նրա հեռանալուց հետո 7 համարի հարցը փակված էր: Հեռուն նայող Սեր Ալեքսը գիտեր ինչ էր անում…

17-ամյա Կրիշտիանու Ռոնալդուն սկզբում խուսափում էր պատասխանատվությունից ու ցանկանում էր կրել հարազատ 28 համարի մարզաշապիկը: Սակայն Ֆերգիի հորդորներից հետո Ռոնալդուն համաձայնեց ու հենց առաջին խաղից իր թիմի երկրպագուներին ստիպեց ծնոտը հավաքել հատակից: 6 տարվա ընթացքում Կրիշն իր 7 համարով հասավ «Ոսկե գնդակին», «մանկերին» հասցրեց ՉԼ գավաթին:

Այ նրանից հետո եկած ֆուտբոլիստները լուրջ չվերաբերվեցին 7 համարի մոգական ուժին ու դրա ծանրությանը: Այն այո, փառավոր է, սակայն ամեն մեկը չէ, որ կարող է դիմանալ այդ ճնշմանը: Ռոնից հետո եկածներն անգամ մոտ չեն եղել վերոնշյալ ֆուտբոլիստների մակարդակի 1/4-ին՝ լինելով տաղանդավոր ու հրաշալի խաղացողներ:

Մայքլ Օուեն

Անգլիական ֆուտբոլի «ոսկե տղան», որը վաղուց չէր համարվում վերին աստիճանի պահանջված ֆուտբոլիստ, ինչպես նախկինում, հանկարծակիորեն համալրեց «Մանչեսթեր Յունայթեդը» 2009/2010 մրցաշրջանի մեկնարկից առաջ: Մասնագետների ու երկրպագուների կարծիքով, մեղմ ասած, կարիերայի ավարտին աստիճանաբար մոտեցող ֆուտբոլիստին ձեռք բերել ու նրան տրամադրել 7 համարի մարզաշապիկը, տարօրինակ էր: Ամեն ինչ բավական հարթ սկսվեց Մայքլի համար: Օուենը մանչեսթերյան դերբիի վերջին վայրկյաններին իր թիմին էպիկ հաղթանակ պարգևեց՝ 4:3:

Սակայն այսքանով, նրա դրական պահերը, մեծ հաշվով ավարտվեցին «Մանչեսթերում»: Օուենն ավելի շատ լազարեթում էր, քան թիմի հետ: Ի վերջո, երկկողմանի տանջանքն ու ինքնախաբեությունն ավարտվեց ընդամենը 2 տարի անց. 2011/2012 մցրաշրջանի ավարտից հետո Օուենը լքեց թիմը: 3 մրցաշրջանի ընթացքում անգլիացի հարձակվողը մասնակցեց 52 հանդիպման ու խփեց ընդամենը 17 գնդակ:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2 3

Ռոնալդուն նկարահանվել է հոլովակում, որն արդեն ավելի քան 5 մլն դիտում ունի (տեսանյութ)

Մագուայրը մերժել է «Մանչեսթեր Սիթիի» սուպեր առաջարկը՝ հանուն «Մանչեսթեր Յունայթեդի»

Պոգբան հավատում է հրաշքին. Ռայոլան «Օլդ Թրաֆորդ» է ժամանելու

«Ֆլորենտինո Պերեսի համար անհնարին ոչինչ չկա». Պոգբայի եղբայր

«Յունայթեդը» հրաժարվել է ձեռք բերել պորտուգալացի ֆուտբոլիստին գնդակը հաճախակի կորցնելու պատճառով

«Չելսիի», «Մանչեսթեր Յունայթեդի» ու «Մանչեսթեր Սիթիի» համազգեստները՝ L’Equipe-ի ամենաանճաշակների շարքում (ֆոտոշարք)

«Յունայթեդում» բուժզննում անցած ֆուտբոլիստն ինքնասպան է եղել անընդհատ վնասվածքների պատճառով

Ռոնալդուն, Մեսին ու վան Դեյկը՝ միանգամից երկու մրցանակի հավակնորդ (տեսանյութ)

Հաղթահարել 7500 կիլոմետր՝ Ռոնալդուին մեկ հարց տալու համար

Սանչեսը ևս մեկ պատճառ է գտել Անգլիայից հեռանալու համար

Ռոնալդուն վնասվածք է ստացել

«Մանչեսթեր Յունայթեդը» ակումբ է գտել, որը պատրաստ է հրավիրել Ալեքսիս Սանչեսին

Դանիլո. «Ռոնալդուին ասացի, որ 7 համարով եմ ցանկանում խաղալ»

Խոստում, որ կարող է բացել «Ռեալի» դռները Պոգբայի առաջ

«Ռեալի» վերջնական որոշումը Պոգբայի վերաբերյալ

Անգլիայում շարունակում են Պոգբային տեսնել «Ռեալում»