fbpx

7 պատճառ, թե ինչու հետևել բասկետբոլի Ա լիգայի փլեյ-օֆֆին

Բասկետբոլի ԵԱՏՄ գավաթ մրցաշարը մեծ ոգևորություն մտցրեց Երևանում՝ լի տրիբունաներ, հիասքանչ մթնոլորտ, լավ բասկետբոլ և օղակի վրա մագլցող Շեյն Հենրին, ով դարձավ բոլորի սիրելին: Շատերին թվաց, թե սա միակ հնարավոր բասկետբոլն է, որ կարելի է գնալ, դիտել Հայաստանում: Մինչդեռ, արդեն 2-րդ տարին է, ինչ ընթանում է բասկետբոլի Ա լիգայի առաջնությունը:

Նախորդ տարի, համեմատաբար թույլ կանոնավոր առաջնությանը հետևեց բավականին բարձր մակարդակի փլեյ-օֆֆ՝ թե՛ խաղահրապարակում ծավալվող բասկետբոլի, թե՛ ինտրիգների ու պայքարի առումով: Այս տարի արդեն կանոնավոր առաջնությունից սկսած պահպանվեց այն նույն մակարդակը, ինչ տեսանք նախորդ փլեյ-օֆֆում, ուստի այս փլեյ-օֆֆի համար արդեն բոլորը սպասում են ևս մեկ քայլ առաջ: VNews.am-ը ներկայացնում է բոլոր այն հետաքրքիր կողմերն ու ինտրիգները, որը պետք է ստիպի Ձեզ այցելելու կամ գոնե համացանցով հետևելու Ա լիգայի կիսաեզրափակիչ շարքերին:

Մարզչական պայքար

Ա լիգայի նախորդ առաջնությունում խաղամակարդակն այնպիսին էր, որ մարզչի գործոնը գուցե և շատ մեծ դեր չէր խաղում: Իսկ ահա 2018/19-ին արդեն մրցաշրջանի կեսից գրեթե բոլոր թիմերը հարկադրված եղան փոխելու մարզիչներին: Խաղամակարդակն այնքան էր բարձրացել, որ խաղահրապարակում արդեն տարբերություն էին ստեղծելու ոչ թե խաղացողները, այլ մարզիչները:

Լավագույն մարզչական զույգերից մեկին՝ Վահագն Հարությունյան – Սարգիս Ստեփանյան, ցավոք, կիսաեզրափակչում այլևս չենք տեսնի: Բայց փոխարենը ունենք հետաքրքիր դիմակայություն հայ ու արտասահմանցի մարզիչների միջև: 24-ամյա սկսնակ մարզիչ Միքայել Պողոսյանն իր յուրահատուկ բասկետբոլային ճաշակով պետք է փորձի «Ուրարտու Վիվառոյի» վրեժն առնել «Արցախից», որը մարզում է հայկական բասկետբոլում անվանի մասնագետ Արեգ Վաթյանը: Երկուսն էլ իրենց ակումբներում են եղել նաև նախորդ տարի, Պողոսյանը՝ խաղացողի, Վաթյանը՝ մարզական տնօրենի կարգավիճակում: Երկու ուժեղ կազմերով թիմերի պայքարում գուցե և վճռական դառնա մարզչի գործոնը:

Միքայել Պողոսյան

Կիսաեզրափակչի մյուս զույգում սերբական դիմակայություն է՝ բռնկուն և պահանջկոտ Օգի Մոլջևիչն («Արթիկ-Ման Հոլդինգ») ընդդեմ ավելի երիտասարդ, բայց հարուստ մարզչական փորձով Վլադիմիր Գլավինիչի («Արագած»): Առաջինի օգտին արթիկցի երկրպագուների հզոր աջակցությունն է. թիմն այնտեղ դեռ ոչ մի խաղ չի պարտվել: Գլավինիչի ձեռքի տակ էլ լիգայի գուցե և ամենակոմպլեկտավորված թիմն է՝ լեգեոներների անսահմանափակ ընտրությամբ: Թերևս, «Արթիկին» կարող է սփոփել միայն այն, որ կիսաեզրափակչի համար «Արագածը» կկարողանա հայտավորել իր ամերիկացի բասկետբոլիստներից ընդամենը 4-ին:

«Ուրարտու Վիվառոն» ու Կարեն Գիլոյանը

Հայտնի մարզական մեկնաբանին քչերը գիտեն որպես ակումբի նախագահ: Այո, Կարեն Գիլոյանը ղեկավարում է «Ուրարտու Վիվառոն» ու արդեն 2-րդ տարին հանդես գալիս որպես հայկական ակումբային բասկետբոլի դրոշակակիր:

Այո, Հայաստանում թիմի միակ նվաճումը մնում է հաղթանակը նախորդ մրցաշրջանի կանոնավոր առաջնությունում: Բայց հենց «Ուրարտու Վիվառոն» էր, որ դեռ նախորդ տարի իր օրինակով մյուս թիմերին ստիպեց այնպիսի կազմեր հավաքել, որ մենք ականատես եղանք հիանալի բասկետբոլի ու շատ լուրջ պայքարի փլեյ-օֆֆում: Հենց «Ուրարտու Վիվառոն» էր, որ 2018-ին նախաձեռնեց առաջին միջազգային մրցաշարը, իսկ այս տարի կազմակերպեց ԵԱՏՄ մասշտաբով շատ ուժեղ մրցաշար, դեռ մի բան էլ շողաց ու փայլեց այդ մրցաշարում:

Հիմա կրկին եկել է ցանածը հնձելու ժամանակը, ու ողջ մրցաշրջանի ընթացքում բոլորին հայտնի զգացմունքայնությամբ իր թիմի հաղթանակները փափագած Կարեն Գիլոյանը սպասելու է «Ուրարտու Վիվառոյի» առաջին չեմպիոնությանը Հայաստանում: Դուք միայն այցելեք ու հետևեք նրա գործողություններին մարզադահլիճում, տեսախցիկները դա դժվար թե հասցնեն ֆիքսել:

«Արթիկի» տնային խաղերը

Այն, որ սեփական հարկի տակ խաղերն «Արթիկի» խաղային առավելություններից էին, արդեն նշեցինք: Բայց այս մեկ նախադասությամբ դժվար է փոխանցել այն, ինչ տեղի է ունենում թիմի տնային խաղերում: Թեև Արթիկի մարզադպրոցում տրիբունա չկա, բայց խաղերի օրերին այն միշտ լիքն է: Երկրպագուները շարվում են բոլոր 4 կողմերից՝ եզրագծին գրեթե հավասար, ու իրենց թիմին ապահովում այնպիսի աջակցությամբ, որ երբեմն հենց դա էլ կոտրում է մրցակիցներին: Կարելի է հիշել «Ուրարտու Վիվառոյի» նկատմամբ հաղթանակը, երբ «Արթիկը» պարտվում էր ողջ խաղի ընթացքում, բայց միայն վերջին 1 րոպեի ընթացքում կարողացավ հաղթանակ պոկել: Նմանատիպ մի բան էլ կատարվեց «Արցախի» հետ:

Բա խաղից հետո… արթիկցի երկրպագուներն իրենց գրկախառնությունների մեջ են ողողում իրենց խաղացողներին՝ ռուսներ Վլադիսլավ Գուսակին ու Սերգեյ Վիննիկին, ամերիկացիներին, որոնց համար հատուկ անգլերեն բառեր են սովորում, և իհարկե իրենց հերոս Արման Հակոբյանին, ով դարձել է արթիկյան բասկետբոլի մեր օրերի խորհրդանիշը: Ամեն հայ մարզասեր գոնե մի օր պետք է հետևի բասկետբոլի Արթիկում:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

Դեյվիդ Ջունտոյան. «Հովանավորի առկայության դեպքում «Արագածը» կարող է լավ արդյունք ապահովել Եվրոպայում»

Արա Պողոսյան. «Մտադիր ենք փոփոխել Ա լիգայի ձևաչափը՝ կապված հայ խաղացողների հետ»

«Արագածը»՝ Բասկետբոլի Ա լիգայի 2018/19 մրցաշրջանի չեմպիոն (տեսանյութ)

Եզրափակիչ 4-րդ հանդիպում՝ «Ուրարտու Վիվառո»-«Արագած», ուղիղ եթեր

«Ուրարտու Վիվառոն» գլխովին ձախողեց խաղը, «Արագածին» մնաց մեկ քայլ (տեսանյութ)

«Ուրարտու Վիվառոն» հաղթեց «Արագածին» և կրճատեց դիմակայության հաշիվը (տեսանյութ)

«Ուրարտու Վիվառո» – «Արագած». Եզրափակիչ շարքի 4-րդ հանդիպումը (ուղիղ հեռարձակում)

«Արագած»-«Ուրարտու Վիվառո» եզրափակիչ առաջին խաղի ֆոտոշարքը

Ա լիգա․ «Արագած» – «Ուրարտու Վիվառո»․ ուղիղ եթեր

Հայաստանի բասկետբոլի գավաթի եզրափակիչը VNews-ի աչքերով (ֆոտոշարք)

«Ուրարտու Վիվառոն»՝ Հայաստանի բասկետբոլի գավաթի հաղթող (տեսանյութ)

Բասկետբոլի գավաթի եզրափակիչ․ «Ուրարտու Վիվառո» – «Արցախ»․ ուղիղ եթեր

«Ուրարտու Վիվառոն» եզրափակչում է. Գերլարված դիմակայություն բասկետբոլի Ա լիգայում (տեսանյութ)

«Ուրարտու Վիվառոն» հաղթեց «Արցախի» դեմ որոշիչ խաղում և դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

Բասկետբոլի Ա լիգա, 1/2 եզրափակիչ. «Արցախ» – «Ուրարտու Վիվառո» (ուղիղ հեռարձակում)

Ֆանտաստիկ վերջաբան․ «Ուրարտու Վիվառոն» հաղթեց «Արցախին», խաղի հերոս՝ Դեշան Մետոքս (տեսանյութ)