-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Ռեալը» ցանկանում է գնել «Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալիին, տեղեկացնում է El Desmarque-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Արքայական ակումբը» սենեգալցու համար մտադիր է նեապոլական ակումբին առաջարկել Խամես Ռոդրիգեսին, որը միշտ էլ հետաքրքրել է «Նապոլիին»: Բացի կոլումբիացի կիսապաշտպանից, «Ռեալը» պատրաստ է առաջարկել նաև 70 միլիոն եվրո: Նշվում է, որ Կուլիբալիի ծառայություններով հետաքրքրված էր նաև «Մանչեսթեր Սիթին», սակայն նեապոլցիների պահանջած 110 միլիոն եվրոյից հետո «քաղաքաբնակները» հրաժարվել են իրականացնել տրանսֆերը:
Հաղորդվում է, որ Կուլիբալին էլ չի ցանկանում մնալ «Նապոլիում», եթե թիմը Չեմպիոնների լիգայի ուղեգիր չնվաճի հաջորդ մրցաշրջանում, ինչը քիչ հավանական է՝ հաշվի առնելով այն, որ Գատուզոյի գլխավորած թիմին ՉԼ գոտուց 11 միավոր է բաժանում:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո