«74 օր օդակայանում». Գանացի ֆուտբոլիստի իրական կյանքը՝ «Տերմինալը» ֆիլմի սցենարով - VNews
Բաժիններ

«74 օր օդակայանում». Գանացի ֆուտբոլիստի իրական կյանքը՝ «Տերմինալը» ֆիլմի սցենարով

2004 թվականին կինովարձույթներում հայտնվեց հերթական տրագիկկոմեդիան լեգենդար Թոմ Հենքսի մասնակցությամբ։ Այս անգամ բազմակի օսկարակիր արտիստը մարմնավորում էր բալկանյան փոքրիկ երկրի քաղաքացու, որը ճամփորդելու էր մեկնել ԱՄՆ։ Ըստ սցենարի՝ թռիքչի ժամանակ այդ պետությունում տեղի է ունենում հեղաշրջում, ինչի հետևանքով այդ երկրի անձնագիրն այլևս անվավեր է ճանաչվում, դրանով ոչ հնարավոր էր մտնել որևէ երկրի տարածք, ոչ էլ լքել այն ու վերադառնալ հայրենիք։ Այդպես Հենքսի հերոսը անհավանական՝ 9 ամիս անցկացնում է օդակայանի տերմինալում։ Անգերազանցելի Սթիվեն Սփիլբերգի նկարահանած այս հրաշալի ֆիլմը անտարբեր չի թողնի որևէ կինոմանի։ Ո՞վ կարող էր մտածել, որ 16 տարի հետո նման իրավիճակ կարող է տեղի ունենալ իրական կյանքում։

***

Վստահ ենք՝ մեր ընթերցողների ավելի քան 99 տոկոսը գաղափար չունի Ռենդի Խուան Մյուլեր ազգանունով ֆուտբոլիստի մասին։ Ավելին. նրա մասին մինչև վերջերս չէին լսել անգամ Անգլիայում, Իտալիայում կամ ցանկացած այլ եվրոպական քիչ թե շատ ֆուտբոլային երկրներում։ Եվ դա սովորական երևույթ է, որովհետև Հնդկաստանի առաջնությունը, որտեղ հանդես է գալիս Ռենդի Մյուլերը, չի մտնում ֆուտբոլային գոնե միջին լիգաների ուշադրության շրջանակում։ Նրա մասին ոչ ոք, գուցե չիմանար էլ, եթե տեղի չունենար գրեթե ֆանտաստիկ անիրական պատմություն…։

Ռենդի Խուան Մյուլերը ծնունդով Գանայից է, կարիերան սկսել է հենց հայրենիքում։ Սակայն ավելի մեծ նվաճումների հասնելու և երազանքներն իրականացնելու համար նա այլ երկրից առաջարկ ստանալուն պես որոշեց փորձել ուժերը։ «Այո, իմ նպատակը Եվրոպան էր, սակայն ԱՄԷ-ն ևս վատ չէր ինձ համար։ Սակայն Էմիրություններում կարիերաս չստացվեց, տրանսֆերը չկայացավ ու ես վերադարձա տուն», – պատմում է ֆուտբոլիստը։

Ռենդի Մյուլերի ընտանիքը երբեք էլ հարստության մեջ չի ապրել։ Ինչպես Գանայի տասնյակ հազարավոր այլ երեխաներ, նա ֆուտբոլ է խաղացել հիմնականում բոկոտն, կամ էլ, եթե բախտը բերում էր, կամ հերթը հասնում էր, պարտքով վերցնում էր ունևոր ընկերներից։ Դրա համար Մյուլերն իր առաջ նպատակ դրեց գնալ մարզիչ հոր հետքերով, շարունակել նրա գործն ու հաջողել Եվրոպայում։ «Իմ սիրելի թիմը «Մանչեսթեր Յունայթեդն» է։ Կուզենայի նրա կազմում մի օր հանդես գալ, դառնալ չեմպիոն, ինչպես նաև հաղթել Չեմպիոնների լիգայի խաղարկությունում», – անկեղծանում է Մյուլերը։

Սակայն «Յունայթեդի» փոխարեն եկավ առաջարկ հնդկաստանից։ ORPC ակումբը ներկայացնում է Հնդկաստանի Սուպերլիգան և Մումբայի քաղաքը։ Այստեղ տեղափոխվելուց հետո, սակայն, Մյուլերի կարիերան ևս սրընթաց զարգացում չապրեց։ Նոյեմերի 19-ից ի վեր, երբ նա տեղափոխվեց Հնդկաստան, նա մասնակցեց քիչ քանակությամ հանդիպումների, սակայն նրա խոսքով, դա էլ էր իրեն բավական։ Կարիերայի աճ ապահովելու համար դա ևս համարվում է ցուցանիշ։ Սակայն վրա հասավ համավարակը։

Մյուլեիի խոսքով, նա չէր պատրաստվում համավարկի ամբողջ ընթացքում մնալ Հնդկաստանում։ Մարտի 30-ի համար նա արդեն ձեռք էր բերել հետադարձի տոմս դեպի Գանա։ Հայտնի էր, որ երկրում կարանտի էր հայտարարվելու մարտի 22-ին։ Մյուլերը եկավ Մումբայ կարանտինից մեկ օր առաջ՝ մարտի 21-ին ու փորձեց գտնել ինչ-որ հանրակացարան՝ մինչև մարտի 30-ը սպասելու համար։ Սակայն նրա բոլոր փորձերը ապարդյուն էին. ազատ հանրակացարան չկար, հյուրանոցի գումար էլ նա իր մոտ չուներ։ Փողոցում ոստիկանը նրան խորհուրդ տվեց վերադառնալ օդակայան և այնտեղ փորձ կատարել՝ լուծելու խնդիրը։

«Ակումբի ներկայացուցիչները ևս ոչինչ չէին կարող կազմակերպել. համավարակի ու արտակարգ դրության պայմանները բոլորի համար են։ Ստիպված օդակայանում գիշերելուց հետո առավոտյան զրուցեցի օդակայանի աշխատակիցների հետ, բացատրեցի իրավիճակը, նրանք ինձ ուղարկեցին օդակայանի կողքին գործող փոքրիկ կացարան՝ մինչև մարտի 29-ը սպասելու համար։ Այդ օրը վերադարձա օդակայան, սակայն ընդամենը մի քանի ժամ անց հայտարարվեց արտակարգ դրությունն անժամանակ երկարաձգելու մասին», – պատմում է Ռենդի Խուան Մյուլերը։ Նա ենթադրել անգամ չէր կարող, որ պետք է անցկացնի օդակայանում 74 օր…։

Նվանկվո Կանուն լեգենդ է նաև դաշտից դուրս. նրա ֆոնդը երեխաների կյանք է փրկում

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համարԿատարե՛ք խաղադրույք Պրեմիեր Լիգայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Գերմանական մեծ եզրափակիչ, թուրինյան դերբի. Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

«Սիթին» չեմպիոնական միջանցք կազմեց, հետո ջախջախեց «Լիվերպուլին» (տեսանյութ)

«Սիթին» առաջին կեսում 3 գնդակ է ուղարկել «Լիվերպուլի» դարպասը (տեսանյութ)

«Սիթին» չեմպիոնական միջանցք կազմեց նորընծա չեմպիոն «Լիվերպուլի» համար (ֆոտո, տեսանյութ)

«Շեֆիլդը» վստահ հաղթանակ տոնեց «Տոտենհեմի» նկատմամբ (տեսանյութ)

«Մանչեսթեր Սիթի» – «Լիվերպուլ»․ Մեկնարկային կազմեր

Քեյնի գոլը չարձանագրվեց Մոուրայի ձեռքով խաղի պատճառով (տեսանյութ)

Աղբյուր․ Սանեն 5 տարվա պայմանագիր է կնքել «Բավարիայի» հետ

Չեմպիոնների առճակատումը, «Ռեալի» հերթական փորձությունը. Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Լևանդովսկին պատմել է «Ռեալ» չկայացած տեղափոխության մասին

Վիլիանի դուբլը չփրկեց «Չելսիին» լոնդոնյան դերբիում պարտությունից (տեսանյութ)

«Չելսին» արտագնա խաղում ելույթ է ունենում 2020-21 մրցաշրջանի տնային մարզազգեստով (ֆոտոշարք)

«Արսենալը» ջախջախեց «Նորվիչին», «Էվերթոնն» ուժեղ էր «Լեսթերից» (տեսանյութ)

Օբամեյանգը գերազանցեց Թիերի Անրիի ցուցանիշը՝ ռեկորդ սահմանելով «Արսենալում» (տեսանյութ)

«Արսենալի» այսօրվա մրցակցի դարպասապահն էլ էր «մտքերով» (տեսանյութ)

Պաշտոնական․ Չեմպիոնների լիգայի 2020-21 մրցաշրջանի ժամանակացույցը