-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիան (UWW) ներկայացրել է թարմացված դասարկարգման աղյուսակը, որում ընդգրկվել է 8 հայ ըմբիշ։
Ազատ ոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը 61 կգ քաշայինների պայքարում նահանջել է մեկ հորիզոնականով ու 16 միավորով 17-րդ տեղում է։ 79 կգ քաշայինների լավագույն տասնյակը եզրափակում է Գրիգոր Գրիգորյանը։
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի դասակարգման աղյուսակի 10 քաշային կարգերից 6-ում ներառված են Հայաստանի ներկայացուցիչներ։
Գևորգ Ղարիբյանը, որը այս տարի դարձել էր Եվրոպայի չեմպիոն 60 կգ քաշային կարգում, 9-րդն է վարկանիշային աղյուսակում՝ 20 միավորով։ Սլավիկ Գալստյանը 63 կգ քաշայինների մրցավազքում ընթանում է 8-րդ հորիզոնականով։ Եվրոպայի այս տարվա առաջնության բրոնզե մեդալակիր Կարեն Ասլանյանը 67 կգ քաշայինների շրջանում աշխարհում 14-րդն է։ Նա զիջել է դիրքը մեկ հորիզոնականով։ Երիտասարդ ըմբիշ Մալխաս Ամոյանը, որը անցած տարի էր նշել նորամուտը մեծահասակների պայքարում, ընդգրկված է 72 կգ քաշայինների լավագույն տասնյակում։
77 կգ քաշային Կարապետ Չալյանը աշխարհում 3-րդն է՝ 38 միավորով։ Նա զիջում է միայն աշխարհի գործող չեմպիոն հունգարացի Տամաշ Լերինցին ու շվեդ Ալեքս Կեսիդիսին։ Իսկ Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 97 կգ քաշային պայքարում այս պահին 2-րդն է՝ 60 միավորով։ Նույնքան միավոր ունի նաև ռուս Մուսա Եվլոևը, որն էլ հենց գլխավորում է աղյուսակը, քանի որ աշխարհի վերջին առաջնությանը նա ավելի բարձր հորիզոնական էր զբաղեցրել, քան «Ճերմակ արջը»։
Հիշեցնենք, որ Ալեքսանյանը չէր կարողացել մասնակցել Եվլոևի հետ եզրափակիչ գոտեմարտին վնասվածքի պատճառով՝ բավարարվելով արծաթե մեդալով։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո