8 խաղում 105 գոլ. Կայացավ ֆուտզալ Լիգա VBET Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչը - VNews
Բաժիններ

8 խաղում 105 գոլ. Կայացավ ֆուտզալ Լիգա VBET Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչը

182816164 10165384931215247 2863046961786397279 n - 8 խաղում 105 գոլ. Կայացավ ֆուտզալ Լիգա VBET Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչը

Հանգստյան օրերին կայացան Ֆուտզալ Լիգա VBET Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչի հանդիպումները:

8 մրցավեճում գրանցվեց 105 գոլ:

Ամենախոշոր հաշվով հաղթաբնակը գրանցվել է «Արարատ-Արմենիա» – «Ջոկեր» (13:4) և «Եղվարդ» – «Նորք-Մարաշ» հանդիպումներում (9:0), իսկ ամենահամառ պայքարն ընթացել է «Արմավիր» – «Լոսառատ» մրցավեճում (9:7):

Մյուս խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները.

«Վանաձոր» – «Լոգիկոն»՝ 7:11

«Ֆալկոնս» – «Գազպրոմ Արմենիա»՝ 10:4

«Վեստ Արմենիա» – «Սպորտինգ»՝ 4:10

«Լեո» – «Վեգա»՝ 8:4

ՀՊՏՀ – «Էվրիկա»՝ 5:0

Այսպիսով, քառորդ եզրափակիչի ուղեգիր են նվաճել «Եղվարդը», «Լոգիկոնը», «Ֆալկոնսը», «Սպորտինգը», «Արարատ-Արմենիան», «Լեոն», «Արմավիրը» և ՀՊՏՀ-ը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: