8-րդ հեթ-տրիկը Հենրիխ Մխիթարյանի կարիերայում - VNews
Բաժիններ

8-րդ հեթ-տրիկը Հենրիխ Մխիթարյանի կարիերայում

Իտալիայի Ա սերիայի առաջնության 7-րդ տուրում «Ջենոայի» հետ արտագնա խաղում Հենրիխ Մխիթարյանն աչքի ընկավ ֆուտբոլային իր ողջ տաղանդով՝ դառնալով հեթ-տրիկի հեղինակ: Ի դեպ, «Ջենոայի» հետ մրցավեճն արտերկրի 6 ակումբներում պաշտոնական մրցումներում Հենրիխ Մխիթարյանի հոբելյանական՝ 450-րդ խաղն էր:

Ընթացիկ մրցաշրջանում Հենրիխը գոլերի հաշիվը «Ռոմայում» բացել էր նոյեմբերի 5-ին ռումինական «Կլուժի» հետ կայացած Եվրոպա լիգայի խմբային մրցաշարում: Այդ խաղն էլ հայկական ֆուտբոլի ներկայիս աստղի համար հոբելյանական էր՝ 100-րդը եվրագավաթներում արտերկրի ակումբներում:

Քանի որ խոսք գնաց հոբելյանների մասին, նշենք, որ առաջիկայում Մխիթարյանին երկու հաճելի իրադարձություն է սպասում՝ 100-րդ գոլն արտերկրի առաջնություններում (առայժմ՝ 98 գոլ) և ֆուտբոլային կարիերայի 650-րդ պաշտոնական հանդիպումը (առայժմ՝ 645 խաղ):

Իսկ այժմ վերադառնանք Հենրիխի գրանցած հեթ-տրիկին: Դա պաշտոնական մրցումներում նրա օգտին գրանցված արդեն 8-րդ հեթ-տրիկն էր:

Առաջին անգամ Մխիթարյանին հաջողվել է մեկ խաղում 3 գոլ խփել 2007թ. սեպտեմբերի 23-ին Գյումրիում կայացած «Շիրակ»-«Փյունիկ» առաջնության մրցավեճում: Այդ խաղում «Փյունիկը» հաղթել էր 5-1 հաշվով, իսկ 18-ամյա Մխիթարյանը 3 անգամ գրավել էր Հովհաննես Հովհաննիսյանի պաշտպանած դարպասը:

Հաջորդ երկու հեթ-տրիկները Հենրիխի օգտին կրկին գրանցվեցին «Փյունիկում» 2009թ. առաջնությունում՝ մինչև արտերկիր մեկնելը: Արդյունավետ խաղով Մխիթարյանն աչքի ընկավ «Գանձասարի» և «Բանանցի» հետ հանդիպումներում: Իսկ նոյեմբերին, արդեն որպես Դոնեցկի «Մետալուրգի» ֆուտբոլիստ, Մխիթարյանն իր առաջին հեթ-տրիկը գրանցեց Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում՝ Եվրոպայի առաջնության ընտրական մրցախաղում 3 անգամ խոցելով Իռլանդիայի հավաքականի դարպասը: Ի դեպ, դա Հայաստանի երիտասարդական հավաքականում մինչ օրս գրանցված միակ հեթ-տրիկն է:

Նույնը վերաբերում է նաև ՀՀ ազգային հավաքականին, որի կազմում միակ հեթ-տրիկը Մխիթարյանի հաշվին գրանցվել է 2016թ. Գվատեմալայի հավաքականի

հետ կայացած ընկերական մրցախաղում: Հավաքականում մեկ խաղում Մխիթարյանից ավելի արդյունավետ է գործել միայն Յուրա Մովսիսյանը՝ 2018թ. նոյեմբերի 16-ին Ջիբրալթարի ընտրանու հետ կայացած Ազգերի լիգայի մրցախաղում դառնալով պոկերի հեղինակ:

Արտերկրում առաջին հեթ-տրիկը Մխիթարյանը ձևակերպել է Դոնեցկի «Շախտյորի» կազմում 2012թ. օգոստոսի 19-ին Օդեսայի «Չեռնոմորեցի» հետ կայացած Ուկրաինայի առաջնության խաղում: Ի դեպ, հետաքրքիր է, որ Հենրիխի հայրն էլ՝ Համլետ Մխիթարյանը 1984թ. ԽՍՀՄ առաջնությունում Երևանում 3 անգամ խոցել էր «Չեռնոմորեցի» դարպասը:

2015թ. արդեն Դորտմունդի «Բորուսիայի» կազմում Մխիթարյանը հեթ-տրիկի հեղինակ դարձավ եվրագավաթներում՝ Եվրոպա լիգայի մրցաշարում 3 անգամ խոցելով ավստրիական «Վոլֆսբերգերի» դարպասը: Այդ հեթ-տրիկն ամենաարագն էր Մխիթարյանի կարիերայում: Նրանից ընդամենը 13 րոպե պահանջվեց մրցակցի դարպասը 3 անգամ գրավելու համար:

VNews.am-ը ներկայացնում է Հենրիխ Մխիթարյանի հեթ-տրիկների ցանկը:

23.09.2007 «Շիրակ»-«Փյունիկ»՝ 1-5, 10′, 45+3′, 65′ Ա

26.04.2009 «Գանձասար»-«Փյունիկ»՝ 0-4, 31′, 45+3′, 77′ Ա

17.05.2009 «Բանանց»-«Փյունիկ»՝ 1-4′, 4′, 15′, 69′ Ա

17.11.2009 Հայաստան (Մ-21)-Իռլանդիա (Մ-21)՝ 4-1, 30′, 61′, 82′ (11մ) ԵԱ

19.08.2012 «Չեռնոմորեց»-«Շախտյոր»՝ 1-5, 3′, 84′, 86′ Ա

06.08.2015 «Բորուսիա»-«Վոլֆսբերգեր»՝ 5-0, 73′, 82′, 86′ ԵԼ

29.05.2016 Գվատեմալա-Հայաստան՝ 1-7, 39′, 60′, 70′ Ը

08.11.2020 Ջենոա-Ռոմա՝ 1-3, 45+2′, 67′, 85′ Ա

 

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Նապոլին» ջախջախեց «Ռոմային», Մխիթարյանը մասնակցեց խաղին (տեսանյութ)

Ֆոնսեկա. «Մխիթարյանն ու Պեդրոն կարծես ֆուտբոլային կարիերա սկսած երեխա լինեն»

«Մխիթարյանը 45 օր անցկացրեց ջրում՝ շատ տհաճ վնասվածքից վերականգնվելու համար»․ «Ռոմայի» նախկին մարզական տնօրեն

«Ռոման» կակտիվացնի Մխիթարյանի պայմանագիրը երկարաձգելու հնարավորությունը

Մխիթարյանն այնքան, ինչքան «Արսենալի» ամբողջ կազմը․ Հենրիխի տպավորիչ ցուցանիշներն Ա սերիա 20/21-ում

Մեսի-Սուարես, Ռոնալդու-Բենզեմա, Մխիթարյան-Օբամեյանգ․ B/R-ն առանձնացրել է ֆուտբոլային արդյունավետ դուետների

«Կլուժի» մարզիչ. «Մխիթարյանը եկավ ու մեզ ասաց, որ 11 մետրանոց չկար»

ԵԼ. «Ռոման» հաղթեց, Մխիթարյանը մասնակցեց խաղին, մյուս արդյունքները (տեսանյութ)

«Ռոմայի» մեկնարկային կազմը «Կլուժի» դեմ խաղում

Բայրամյան. «Ինչպե՞ս կարող է հավաքականում հատուկ վերաբերմունք չլինել Մխիթարյանի նկատմամբ»

«Ռոմայի» ֆուտբոլիստները նախապատրաստվում են «Կլուժի» դեմ հանդիպմանը (լուսանկարներ)

Մխիթարյանը մոտ է «Ռոմայի» հետ նոր պայմանագիր կնքելուն

Մխիթարյանի ֆանտաստիկ գոլի անիմացիոն տարբերակը (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյանը՝ «Պարմայի» դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ

Մխիթարյանն ապացուցեց, որ իր անհավատալի տեխնիկայով բազմապիսի գոլեր կարող է խփել

Մխիթարյանն Ա սերիայում ամենաշատն է վրիպել մեն-մենակ դուրս գալուց հետո