fbpx
Բաժիններ

812 միլիոն եվրոն բավական չէ Գվարդիոլային՝ Չեմպիոնների լիգան հաղթելու համար

Պեպ Գվարդիոլան կրկին ձախողվեց Չեմպիոնների լիգայում: Իսպանացին «Բարսելոնայից» հեռանալուց հետո «Մանչեսթեր Սիթիում» և «Բավարիայում» կատարել է, ընդհանուր առմամբ, 812 միլիոն եվրոյի տրանսֆեր և 6 հնարավորությունից ոչ մի դեպքում չի նվաճել եվրոպական ամենահեղինակավոր մրցաշարի գավաթը:

«Մանչեսթեր Սիթիում» տրանսֆերների համար 3 մրցաշրջանում Գվարդիոլային տրամադրվել է 608 միլիոն եվրո: Առաջին տարում «քաղաքայինները» 213 միլիոն եվրո ծախսեցին, Ջոն Սթոնզի, Գաբրիել Ժեզուսի, Լերոյ Սանեի ու Գյունդողանի կարգի ֆուտբոլիստներ ձեռք բերվեցին, և «Սիթին» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում դուրս մնաց «Մոնակոյից»: Երկրորդ մրցաշրջանում խաղադրույքները բարձրացան՝ 317 միլիոն եվրո Բերնարդու Սիլվային, Էդերսոնին, Քայլի Ուոլքերին, Բենջամին Մենդիին, Այմերիկ Լյապորտին ու Դանիլոյին ձեռք բերելու համար: ՉԼ ¼ եզրափակիչ, և «Լիվերպուլը» կանգնում է «Սիթիի» ճանապարհին: Երրորդ մրցաշրջանում միակ խոշոր տրանսֆերը Ռիյադ Մահրեզն էր: Թրեբլի ընթացք ունեցող թիմը կրկին ձախողվում է նույն փուլում, այս անգամ էլ՝ «Տոտենհեմի» «թեթև» ձեռքով:

Գվարդիոլան, մեծ հաշվով, սպասված արդյունքին չհասավ նաև «Բավարիայում»: 204 միլիոնը Մյունխենում չծառայեց այն բանին, որ բավարացիները կրկին անգամ վայելեն Եվրոպայում ուժեղագույնը լինելու բերկրանքը: Մարիո Գյոտցե, Ռոբերտ Լևանդովսկի, Տիագո Ալկանտարա, Արտուրո Վիդալ, Մեդհի Բենատիա, Դուգլաս Կոստա… և 3 պարտություն ՉԼ-ի կիսաեզրափակիչում:

Որքան էլ Գվարդիոլան նշի, որ չի եկել «Մանչեսթեր Սիթի» Չեմպիոնների լիգան հաղթելու, իրականությունն այն է, որ այդ խելագար միլիոնները ենթադրում են ամենամեծ հավակնությունները, իսկ իսպանացին Անգլիայի և Գերմանիայի սահմաններից դուրս ոչինչ չի նվաճում:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Բավարիայի» առանցքային ֆուտբոլիստներից մեկը կարող է հեռանալ թիմից

«Բավարիան» փակում է տրանսֆերային պատուհանը

«Սիթի» – «Տոտենհեմ» խաղը թրիլերային ստացվեց (տեսանյութ)

Ագուերոն փոխարինվելիս լեզվակռվի մեջ է մտել Գվարդիոլայի հետ (տեսանյութ)

«Մանչեսթեր Սիթի» – «Տոտենհեմ». Մեկնարկային կազմեր

Գվարդիոլա. «Տոտենհեմը» Եվրոպայի 2-րդ ուժեղագույն թիմն է»

«Ռեալի» մեկնարկն ու անգլիական սուպերխաղերը. ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Պաշտոնական. Կոուտինյոն՝ «Բավարիայի» ֆուտբոլիստ

«Բավարիան» անվստահ մեկնարկեց Բունդեսլիգայի նոր մրցաշրջանում (տեսանյութ)

Բերնարդու Սիլվայի զվարճալի բացահայտումը «Մոնակոյում» ունեցած ելույթների շուրջ

«Բարսելոնայից» հաստատում են՝ Կոուտինյոն շուտով կտեղափոխվի «Բավարիա»

Աղբյուր․ Կոուտինյոյի տրանսֆերը մոտ է իրականություն դառնալուն

Գվարդիոլա. «Չելսին» իսկապես տպավորեց ինձ»

Մագուայրը մերժել է «Մանչեսթեր Սիթիի» սուպեր առաջարկը՝ հանուն «Մանչեսթեր Յունայթեդի»

Լա լիգայի ու Բունդեսլիգայի մեկնարկը. ինչ ֆուտբոլ դիտել այսօր

«Չելսիի», «Մանչեսթեր Յունայթեդի» ու «Մանչեսթեր Սիթիի» համազգեստները՝ L’Equipe-ի ամենաանճաշակների շարքում (ֆոտոշարք)