Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Ալաշկերտը» ձմռանը շրջագայությամբ կմեկնի ԱՄՆ

alashkert - «Ալաշկերտը» ձմռանը շրջագայությամբ կմեկնի ԱՄՆ

«Ալաշկերտն» Ամերիկայի Միացյալ Նահանգներից հրավեր է ստացել՝ մրցարջագայություն կատարելու այդ երկրում, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Նախատեսվում է, որ թիմն ԱՄՆ կմեկնի 2016 թ. հունվարի վերջին:

Ուղևորության հագեցած ծրագրում նախատեսված են ընկերական հանդիպումներ ամերիկյան թիմերի հետ: Ակումբի անդրօվկիանոսյան խաղային ծրագրի հարցերով զբաղվում է հանրահայտ ամերիկյան «Ventura County Fusion» կազմակերպությունը, որը ֆուտբոլային ծրագրերի իրականացման ոլորտում լայնածավալ գործունեություն է կատարում և մեծ փորձ ունի:

«Ալաշկերտի» ընկերական խաղերի ծրագիրն առայժմ վերջնականապես հստակեցված չէ, սակայն արդեն հայտնի է, որ առաջին խաղը թիմը կանցկացնի Ֆրեզնոյում՝ Մեքսիկայի Պրիմերա դիվիզիոնի (առաջին մակարդակ) թիմերից մեկի հետ: Երկրորդ հանդիպումն ալաշկերտցիները կանցկացնեն ԱՄՆ-ի Սան Ջոուս քաղաքում և կմրցեն MLS-ի (առաջին մակարդակ) թիմերից մեկի հետ: Շատ հնարավոր է, որ մրցակիցը լինի հենց այդ քաղաքի թիմը, որը հանդես է գալիս MLS-ի Արևմտյան Կոնֆերենցիայում: Ըստ ծրագրի՝ նախատեսված է անցկացնել ևս մեկ հանդիպում: Մոտակա ժամանակում հայտնի կդառնա մրցակցի անունը: Սպասվում է, որ դա կլինի MLS-ի Արևմտյան Կոնֆերենցիայի առաջատարներից մեկը՝ «Լոս Անջելես Գալաքսին»:

«Ալաշկերտի» ֆուտբոլային պատվիրակությունը Երևան կվերադառնա փետրվարի սկզբներին, այնուհետև կմեկնի Անթալիա՝ 10-օրյա ուսումնամարզական հավաքի:


    • Ընթերցեք նաև

Հայտնի է «Ալաշկերտի» ժամանակացույցը Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլում

«Ալաշկերտի» և «Փյունիկի» մրցակիցները Եվրոպա լիգայում

«Սելթիկը» դարձավ առաջին թիմը, որ գերազանցեց «Ալաշկերտին» եվրոգավաթի առաջին փուլում

«Ալաշկերտը» նույնպես կաջակցի Արթուր Վանեցյանին ՀՖՖ նախագահի ընտրություններում

«Ալաշկերտն» ընդհանուր 0-6 հաշվով պարտվեց «Սելթիկին», բայց հրաժեշտ չի տալիս Եվրոպային (տեսանյութ)

«Սելթիկը» կրկին հաղթում է 3:0 հաշվով, բայց այս անգամ դեռ առաջին խաղակեսում (տեսանյութ)

ՉԼ. «Սելթիկ»-«Ալաշկերտ». մեկնարկային կազմերը հայտնի են

Բարձրագույն խումբ. Ամառային բոլոր տրանսֆերները (թարմացվում է)

«Ալաշկերտը» մարզվել է «Սելթիկ Պարկ» ստադիոնում, իսկ մամուլի ասուլիսը չի կայացել (ֆոտոշարք)

Հայաստանի գավաթ. կայացավ 2018/19 մրցաշրջանի խաղարկության վիճակահանությունը

«Գանձասար-Կապանը» եվրոգավաթում անցկացրել է 11 խաղ՝ կրելով 10 պարտություն

Արտակ Եդիգարյանը ստացել է «Ոսկե խաղակոշիկը»

Վարուժան Սուքիասյանի թիմերը մտահոգիչ վիճակագրություն ունեն եվրոգավաթներում

Վարուժան Սուքիասյանի հետխաղյա մամուլի ասուլիսը (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Սելթիկ». Հյուրերի հաղթական խաղակեսը (ֆոտոշարք)

«Ալաշկերտ» – «Սելթիկ». մրցակցի բարձր կարգն իրենն ասեց. 0-3