Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Անգլիա – Ֆրանսիա խաղն, այնուամենայնիվ, կկայանա

920x920 228x170 - Անգլիա - Ֆրանսիա խաղն, այնուամենայնիվ, կկայանա

Անգլիա – Ֆրանսիա ընկերական հանդիպումը, այնուամենայնիվ, տեղի կունենա առաջիկա երեքշաբթի «Ուեմբլի» մարզադաշտում։

Այսպիսի որոշում է կայացրել Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան, չնայած երեկ կայացած Ֆրանսիա – Գերմանիա խաղին ուղեկցած ահաբեկչությունների փաստին։

Սկզբնապես՝ հարձակումներից հետո, խոսակցություններ կային, որ ընկերական հանդիպումը չի կայանա, սակայն ՖՖՖ-ի նախագահ Նոել լե Գռան հաստատել է, որ պլանները չեն փոխվում հավաքականի համար։