Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Բենզեման և Կարվախալը շարք են վերադարձել

Screenshot 13 228x119 - Բենզեման և Կարվախալը շարք են վերադարձել

Մադրիդի «Ռեալը» այսօր վերսկսել է մարզումները։ Մարզմանը չեն մասնակցել 8 ֆուտբոլիստներ, ովքեր հրավիրվել են ազգային հավաքականներ, ինչպես նաև Ռոնալդուն, ով մեկնել է Լոնդոն իր մասին ֆիլմի պրեմիերային։

Այնուամենայնիվ, մարզումը հիանալի նորություններ էր պատրաստել Ռաֆա Բենիտեսի համար։ Այսօր ընդհանուր խմբում են մարզվել Կարիմ Բենզեման և Դանիել Կարվախալը։

Այսպիսով, ամեն ինչ տանում է նրան, որ «Ռեալը» Կլասիկոյին կմոտենա մարտական կազմով և վերջին 3 ամսվա մեջ առաջին անգամ կկարողանա դաշտ դուրս բերել ամենաուժեղ 11 ֆուտբոլիստներին։