Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Բեյլը կրկին վնասվածք է ստացել. ակումբում սկանդալ է հասունանում

bale 3 - Բեյլը կրկին վնասվածք է ստացել. ակումբում սկանդալ է հասունանում

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը կրկին վնասվածք է ստացել։ Այս մասին տեղեկանում ենք ակումբի պաշտոնական կայքում տեղ գտած հայտարարությունից։ Ֆուտբոլիստի մոտ ձախ ոտքի մկանային վնասվածք է արձանագրվել։

Սա նշանակում է, որ ՊՍԺ-ի դեմ խաղում Բենիտեսը չի կարողանա հույս դնել նաև ուելսցու վրա։ Մինչ այս վնասվածքներ ունեին Ռամոսը, Պեպեն, Կարվախալը, Մոդրիչը, Խամեսը և Բենզեման։ Եթե Ռամոսը և Մոդրիչը դեռ շանսեր ունեն, որ հասցնեն վերականգնվել մինչև հանդիպումը, ապա մյուսների մասնակցությունը այս կարևոր մրցավեճին գրեթե բացառվում է։

1445247169_extras_noticia_foton_7_1

Վնասվածքների համաճարակի արդյունքում ակումբում նաև սկանդալ է հասունանում։ Դեռ մրցաշրջանից առաջ ֆուտբոլիստները դժգոհ էին, որ բուժանձնակազմի նոր ղեկավար էր նշանակվել բժիշկ Խեսուս Օլմոն։ Իսկ երբ նման քանակի վնասվածքներ են արձանագրվում, դժգոհությունները բազմապատկվում են։ Ֆուտբոլիստները պարզապես չեն ուզում աշխատել բժշկի հետ, ում հետ, ըստ իսպանական մամուլի, ջերմ հարաբերությունների մեջ են ակումբի որոշ ղեկավարներ։

Եթե հավատանք Marca-ի տեղեկությանը, ապա ֆուտբոլիստներն արդեն իսկ սկսել են ներքին կարգով «ստորագրահավաք» անցկացնել, ինչի նախաձեռնողը Սերխիո Ռամոսն է։ Գրեթե բոլոր ֆուտբոլիստները կողմ են արտահայտվել բժշկի ծառայություններից հրաժարվելու գաղափարին։ Ռամոսն արդեն իսկ նախատեսել է հանդիպել ակումբի գործադիր տնօրեն Խոսե Անխել Սանչեսի հետ՝ հարցը քննարկելու նպատակով։


    • Ընթերցեք նաև

Պատրաստված պլաստիկ շշերից. Համացանցում է հայտնվել «Ռեալի» պահեստային մարզաշապիկը (լուսանկարներ)

Ֆլորենտինո Պերեսը խոստովանել է, որ թիմը փոխելու է իր քաղաքականությունը

«Մունդիալի» լավագույն ֆուտբոլիստներից մեկը Մադրիդի «Ռեալի» նշանառության տակ է

Ով է «Ռեալի» աստղային նորեկ Վինիսիուսի ֆուտբոլային կուռքը

Սարի․«Վստահ եմ, որ Ազարի հետ լավ արդյունքներ կգրանցենք»

«Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեուում» ներկայացնում է Վինիսիուս Ժունիորին (ուղիղ եթեր)

Le10 Sport. «Ռեալը» ու «Չելսին» համաձայնության հասան Ազարի տրանսֆերի վերաբերյալ

Նավասը որոշել է, թե ինչ կանի Կուրտուայի տեղափոխությունից հետո

Պատճառը գումա՞րն է. Լա լիգայի նախագահը խոսել է Ռոնալդուի՝ «Յուվենտուս» տեղափոխության մասին

Նեյմարի ապագան կախված է Տուխելից, իսկ Մբապեն անձեռնմխելի է

Եվրոպական թոփ գրանդ ակումբների նոր մարզաշապիկները (ֆոտոշարք)

«Ռեալը» կարող է նորեկին վարձավճարով բաց թողնել

Վարանն ասել է, թե ինչպես է վերաբերվում Ռամոսի հետ համեմատությանը

Վարան. «Ես «Ոսկե գնդակը» նվաճելու բոլոր փաստարկները ունեմ»

Ֆլորենտինո Պերեսը վստահ է, որ «Ռեալը» կշարունակի հաղթարշավը առանց Ռոնալդուի

Ալվարո Օդրիոսոլայի խաղային համարը «Ռեալում»