Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Չելսիի» հարձակվողը կարող է դառնալ Յուրա Մովսիսյանի թիմակիցը

remy 228x169 - «Չելսիի» հարձակվողը կարող է դառնալ Յուրա Մովսիսյանի թիմակիցը

Ֆրանսիայի ազգային հավաքականի  և «Չելսիի» հարձակվող Լոիկ Ռեմին կարող է հայտնվել Մոսկվայի «Սպարտակում»: Եթե ակումբներին հաջողվի համաձայնության գալ, ապա ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել մոսկովյան ակումբ արդեն իսկ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

Ռեմիի կարիերան «Չելսիում» այդքան էլ հաջող չի դասավորվում: Ֆրանսիացին շատ քիչ է հայտնվում թիմի մեկնարկային կազմում: Անգլիական լիգայի գավաթի վերջին խաղում հենց Ռեմին փրկեց իր ակումբին պարտությունից,սակայն  «Չելսին» պարտվեց հետխաղյա 11մ հարվածաշարում և լքեց մրցաշարը: Բացի այդ ֆուտբոլիստը վերջին շրջանում չի ստանում Ֆրանսիայի ազգային հավաքականից հրավեր և պարզ է, որ Ռեմին ձգտում է մասնակցել Եվրո 2016-ին:

Ակնկալվում է, որ «Սպարտակը» կվարձակալի Ռեմիին մինչև մրցաշրջանի ավարտը:

Հիշեցնենք, որ մոսկովյան ակումբը խնդիրներ ունի իր հարձակվողների հետ: Յուրա Մովսիսյանը և Զե Լուիշը դեռ լիովին չեն ապաքինվել ստացած վնասվածքներից և բացի այդ ընթացիկ մրցաշրջանում նրանք աչքի չեն ընկնում բարձր արդյունավետությամբ: