Լրացուցիչ

Ընտրել լեզուն

ՖԻՖԱ-ն կարգելի «Ռեալին» նոր ֆուտբոլիստների գրանցել

perez2 228x128 - ՖԻՖԱ-ն կարգելի  «Ռեալին» նոր ֆուտբոլիստների գրանցել

ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն արգելել է  «Ռեալին» նոր ֆուտբոլիստների գրանցել առաջիկա 2 տրանսֆերային պատուհանների ընթացքում,- տեղեկացնում է El Mundo Deportivo-ն:  «Արքայական» ակումբը խախտել է կանոնակարգը ՝ գրանցելով անչափահաս ֆուտբոլիստների: Սակայն պաշտոնապես ՖԻՖԱ-ն դրա մասին դեռ չի հայտարարել:

Նշենք, որ ավելի վաղ «Ռեալը» արդեն զգուշացվել էր վենեսուելացի ֆուտբոլիստների տեղափոխության համար, ովքեր 12 տարեկան են եղել: 2015թ. իսպանական ակումբի նկատմամբ պատժամիջոցներ չէին կիրառվել, չնայած որ այդպիսի միջազգային տրանսֆերները արգելված են:

Հիշեցնենք, որ նման գործողությունների համար որակազրկում էր ստացել «Ռեալի» գլխավոր մրցակից «Բարսելոնան», ով մինչև 2016թ. հունվար իրավունք չունի գրանցել ֆուտբոլիստների: