Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ֆրանսիա – Գերմանիա. «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում 3 պայթյուն է որոտացել (լուսանկարներ, տեսանյութ)

paris 228x136 - Ֆրանսիա - Գերմանիա. «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում 3 պայթյուն է որոտացել (լուսանկարներ, տեսանյութ)

Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում, որտեղ երեկ տեղի էր ունենում Ֆրանսիա – Գերմանիա ընկերական հանդիպումը, երեք պայթյուն է որոտացել: Դրանց արդյունքում կա առնվազն 3 զոհ:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլլանդը, ով ներկա է եղել խաղին, շտապ էվակուացվել է: Չնայած ահաբեկչությանը՝ հանդիպումը որոշվել է չընդհատել՝ խուճապից խուսափելու համար: Ֆրանսիայի հավաքականը հաղթել է 2-0 հաշվով: Ֆրանսիայի հավաքականի երկրպագուները մարզադաշտը լքել են երկրի հիմնը՝ հայտնի Մարսելյեզը երգելով:

Նոյեմբերի 13-ի ընթացքում Փարիզում ընդհանուր առմամբ տեղի է ունեցել 7 ահաբեկչական հարձակում, որի պատճառով զոհվել է առնվազն 153 մարդ: Երկրում հայտարարված է արտակարգ դրություն:

1447479225359

CTuddexWwAA8TJm

CTupVLEWcAAGbq6