Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Գաել Անդոնիան. «Սա մի մրցաշար է, որը պետք չէ անտեսել»

andonian1 228x128 - Գաել Անդոնիան. «Սա մի մրցաշար է, որը պետք չէ անտեսել»

Հայաստանի հավաքականի պաշտպան Գաել Անդոնիանն, ամենայն հավանականությամբ, իր նորամուտը կնշի «Դիժոնի» կազմում «Ռեյմսի» դեմ Ֆրանսիայի լիգայի գավաթի 1/16 եզրափակչի հանդիպման ժամանակ: Այդ մասին խոսել է թիմի գլխավոր մարզիչ Օլիվիե Դալլ՛Օլիոն՝ նշելով, որ երիտասարդ պաշտպանը հավակնում է մեկնարկային կազմում տեղի, քանի որ նախորդ խաղին մասնակցած մի շարք ֆուտբոլիստներ հանգստանալու կարիք ունեն: Հանդիպումը կկայանա հոկտեմբերի 28-ին, Երևանի ժամանակով 23:00-ին:

Այս կապակցությամբ «Դիժոնի» պաշտոնական կայքը զրուցել է ֆուտբոլիստի հետ:

«Ես ինձ լավ եմ զգում այստեղ, քանի որ առողջ մթնոլորտում եմ: Ես շատ լավ ընդունելության արժանացա: Սա մի մրցաշար է, որը պետք չէ անտեսել: Սա մեզ հնարավորություն է տալիս հետաքրքիր խաղեր անցկացնել Լիգա-1-ի թիմերի դեմ: Նման խաղերի փորձը կարող է մեծ օգուտ տալ նաև հետագայում առաջնությունում խաղալու ժամանակ»,- ասել է Գաել Անդոնիանը: