Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Գաել Անդոնյանը կարող է տեղափոխվել «Դիժոն»

andonina - Գաել Անդոնյանը կարող է տեղափոխվել «Դիժոն»

Հայաստանի հավաքականի պաշտպան Գաել Անդոնյանը կարող է տեղափոխվել Ֆրանսիայի Լիգա-2-ը ներկայացնող «Դիժոն» ակումբ:

20-ամյա պաշտպանը, ով մինչև 2018թ. պայմանագիր ունի Մարսելի «Օլիմպիկի» հետ, կարող է վարձավճարով համալրել «Դիժոնը», որը ներկայումս ընթանում է ֆրանսիական երկրորդ դիվիզիոնի առաջին հորիզոնականում: Սպասվում է, որ այսօր Անդոնյանը կայցելի նոր ակումբ՝ հնարավոր տեղափոխության պայմանները քննարկելու համար:

Գաել Անդոնյանը այս մրցաշրջանում դեռ ոչ մի պաշտոնական հանդիպում չի անցկացրել Մարսելի «Օլիմպիկի» կազմում: