Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Կառլո Անչելոտտին կնկարահանվի «Աստղային ճանապարհ» ֆիլմում

ancelotti star trek 228x137 - Կառլո Անչելոտտին կնկարահանվի «Աստղային ճանապարհ» ֆիլմում

«Ռեալի» նախկին մարզիչ Կառլո Անչելոտտին շատ հետաքրքիր ու հագեցած է անցկացնում իր հանգիստը: Gazetta Dello Sport-ը հաղորդում է, որ իտալացի մարզիչը նկարահանվելու է «Աստղային ճանապարհ» (Star Trek) հայտնի գիտաֆանտաստիկ ֆիլմի հերթական մասում:

Ֆիլմը էկրան կբարձրանա 2016թ.: Անչելոտտիի մասնակցությունը կայացել է դերասանուհի Զո Սալդանայի հետ իր սերտ հարաբերությունների արդյունքում: Վերջինս ֆիլմում խաղում է հայտնի Նիյոտա Ուհուրայի դերը:

Անչելոտտին ֆիլմում կատարելու է տիեզերանավի բժշկի դերը: