Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Լևանդովսկին մեղադրվում է ԵՎՐՈ-2016 դուրս գալուց հետո շամպայն խմելու համար

Poland v Republic of Ireland UEFA EURO 2016 Qualifier 228x152 - Լևանդովսկին մեղադրվում է ԵՎՐՈ-2016 դուրս գալուց հետո շամպայն խմելու համար

Լեհաստանի ոստիկանությունը կքննի ֆուտբոլիստ Ռոբերտ Լևանդովսկու՝ հասարակական վայրում ալկոհոլ օգտագործելու դեպքի մասին բողոքը՝ ներկայացված մի իռլանդացի երկրպագուի կողմից:

ԵՎՐՈ-2016-ի որակավորման փուլի՝ Իռլանդիայի դեմ հանդիպումից հետո, որտեղ լեհերը 2:1 հաշվով հաղթանակ տարան Վարշավայում և նվաճեցին մրցաշարի անմիջական ուղեգիր, Լևանդովսկին նշել էր հաջողությունը՝ շշից ենթադրաբար շամպայն ըմպելով: Սակայն Լեհաստանի օրենսդրությամբ հասարակական վայրում արգելվում է ալկոհոլ օգտագործել, եթե դա հատուկ ծրագրված միջոցառում չէ:

Այսպիսով, ոստիկանությունը դեռ պետք է քննի, թե արդյո՞ք Լևանդովսկին խմել է այդ գավաթից և արդյո՞ք նա ենթակա է պատասխանատվության: