Logo

19,3 միլիոն բիթքոին, որից մոտ 6 միլիոնը կորած է․ CIAA

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
18:05 / 31.03.2023LifeTech
null

Մինչ օրս մարդկանց հաջողվել է ձեռք բերել 19,3 միլիոն բիթքոին, որից մոտ 6 միլիոնը անդառնալիորեն կորած է։ Cane Island Alternative Advisors-ի վերլուծաբան Թիմոթի Փիթերսոնի խոսքով, ներկայում շրջանառության մեջ է ընդամենը 13,3 միլիոն բիթքոյն:

Նրա խոսքով՝ առաջիկա 100 տարիների ընթացքում մնացել է ձեռք բերել ընդամենը 1,7 միլիոն բիթքոին, որից մոտ մեկ միլիոնը եւս կկորչի: Եվ եթե նրա գնահատականները ճիշտ են, ապա այսօր շրջանառվող 13 միլիոն բիթքոինն «այն ամենն է, ինչին մենք կարող ենք հասանելիություն ունենալ մեր ամբողջ կյանքի ընթացքում»:

Սակայն ոչ բոլոր վերլուծաբաններն են համաձայն Փիթերսոնի գնահատականների հետ։ Բլոգեր The Bitcoin Researcher-ը, օրինակ, կարծում է, որ այսօր շրջանառվող բիթքոինների ծավալը կազմում է 15,5 միլիոն մետաղադրամ: Ըստ նրա՝ բիթքոինները կարելի է կորած համարել, եթե վերջին 7 տարվա ընթացքում դրանք չեն տեղաշարժվել։

Ըստ Փիթերսոնի տվյալների՝ օրական անդառնալիորեն կորչում է միջինը մոտ 1500 բիթքոին։ Դեռեւս 2020 թվականին նա ենթադրել է, որ մի քանի տարի անց շրջանառության մեջ գտնվող բիթքոինների թիվը կկազմի 14 միլիոն մետաղադրամից պակաս:

2022 թվականի նոյեմբերին, FTX կրիպտոբորսայի սնանկության ֆոնին բիթքոինի գինը ընկել էր մինչեւ երկու տարվա նվազագույնը` հասնելով 15,625 դոլարի, սակայն որոշ ժամանակ անց կրիպտոարժույթների գները սկսեցին աճել, եւ շուտով բիթքոինը հասավ 23 000 դոլարի, իսկ 2023 թվականի փետրվարին այն հաղթահարեց 25 000 դոլարի սահմանագիծը:

Համեմատության համար նշենք, որ այս կրիպտոարժույթն իր պատմական 68 982 դոլար առավելագույնին հասել է 2021 թվականի նոյեմբերին:

Այսօր մեկ բիթքոինը գնահատվում է 28 562 դոլար: