Logo

30%-ին կփոխարինի արհեստական բանականությունը․ IBM-ը մոտ 7000 աշխատակից է ընդունել, բայց․․․

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
15:14 / 05.05.2023LifeTech
null

IBM-ի գործադիր տնօրեն Արվինդ Կրիշնան ասել է, որ ընկերությունը կդադարեցնի աշխատակիցների որոնումները, որոնց գործառույթները կարող են ավտոմատացվել:

Նրա խոսքերով՝ IBM-ում աշխատում է մոտ 26 000 աշխատակից, որոնց խնդիրները չեն ներառում հաճախորդների հետ շփումը։

«Հեշտությամբ կարող եմ պատկերացնել, որ 5 տարվա ընթացքում նրանց 30%-ին կփոխարինի արհեստական բանականությունը»,- ասել է ընկերության ղեկավարը։

Գործառույթները, որոնք կապված են աշխատանքային փաստաթղթերի ապացույցների տրամադրման կամ գերատեսչությունների միջև աշխատողների տեղափոխությունների կազմակերպման հետ, կփոխարինվեն AI-ով, նշել է Կրիշնան: Այնուամենայնիվ, աշխատանքային ռեսուրսների և արտադրողականության գնահատման հետ կապված կադրերի որոշ առաջադրանքներ, նրա կարծիքով, մոտ ապագայում չեն ավտոմատացվի։

IBM-ը կդադարեցնի արհեստական բանականությամբ փոխարինելի կադրերին աշխատանքի ընդունել

2023թ․ սկզբին IBM-ը հայտարարեց, որ աշխատանքից ազատում է իր անձնակազմի 1,5%-ին կամ մինչև 5000 աշխատակցի։ Կրճատումներից հետո ընկերությունը կհրաժարվի որոշ թափուր հաստիքներից։

Միևնույն ժամանակ, 2023թ․ առաջին եռամսյակում IBM-ը աշխատանքի է ընդունել մոտ 7000 աշխատակցի և շարունակում է մասնագետներ վարձել ծրագրային ապահովման մշակման և հաճախորդների սպասարկման համար։ Ընդհանուր առմամբ, ըստ Bloomberg-ի, ընկերությունում աշխատում է մոտավորապես 260 000 մարդ։