Logo

5 ամսում հավաքագրվել է 912,2 մլրդ դրամի եկամուտ և պետտուրք

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
17:31 / 01.06.2023LifeTech
null

2023 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) կողմից ապահովվել է 912.2 մլրդ դրամ հարկային եկամուտ եւ պետական տուրք:

ՊԵԿ-ից հայտնել են, որ այդ թիվը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 150.4 մլրդ դրամով կամ 19.7%-ով:

2023 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում հարկ վճարողներին եւ ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 151.9 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 62.1 մլրդ դրամով կամ 69.1%-ով: