Logo

Apple-ը iPhone 14-ի հետ միասին կներկայացնի AirPods Pro 2 ականջակալները․ Bloomberg

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
11:38 / 05.09.2022LifeTech
AirPods Pro 2 անլար ականջակալներ

AirPods Pro 2 անլար ականջակալները կներկայացվեն սեպտեմբերի 7-ին կայանալիք շնորհանդեսի ժամանակ` iPhone 14-ի և Apple Watch Series 8-ի հետ միասին, հայտնում է Bloomberg-ը։

Վերջին լուրերի համաձայն՝ AirPods Pro 2-ը կստանա թարմացված H2 չիփ, որը կաջակցի սեփական Lossless-կոդեկին, Bluetooth LE Audio ստանդարտին, ինչպես նաև կունենա ավելի լավ ձայնի որակ և բարելավված ինքնավար աշխատանք:

Ականջակալները կկարողանան հետևել կրողի ֆիզիկական ակտիվությանը, այդ թվում՝ կչափեն մարմնի ջերմաստիճանը:

Արտաքինից AirPods Pro 2-ը որևէ փոփոխության չի ենթարկվի: Քեյսի դիզայնը նույնպես կմնա նույնը, սակայն պատյանի ներքևի մասում կհայտնվեն բարձրախոսի համար անցքեր, որոնք պետք է հեշտացնեն ականջակալների ու պատյանի որոնումը «Լոկատոր» հավելվածի միջոցով։

iPhone 14 շարքի չորս սմարթֆոնների, երեք Apple Watch Series 8-ի և նոր AirPods Pro 2-ի շնորհանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին։