Logo

Asus-ը թողարկել է Zenbook 17 Fold-ը․ հսկայական պլանշետ-տրանսֆորմեր՝ Windows 11-ով

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
11:24 / 02.09.2022LifeTech
Asus  Zenbook 17 Fold

Արտադրողն այն անվանում է 17 դյույմանոց ծալվով և OLED էկրանով աշխարհի առաջին նոութբուքը:

Asus-ը պաշտոնապես ներկայացրել է Zenbook 17 Fold-ը, որը մեծ ծալովի Windows 11 Pro պլանշետ է: Առաջին անգամ նրա նախատիպը ցուցադրվել է CES 2022-ին՝ տարեսկզբին, սակայն պաշտոնապես միայն հիմա է տեղի ունեցել շնորհանդեսը։

Սարքի էկրանը բացված վիճակում ունի 17,3 դյույմ անկյունագիծ, այնպես, որ կարող է օգտագործվել միացված ստեղնաշարի հետ միասին՝ որպես առանձին համակարգիչ կամ երկրորդ էկրան:

Asus  Zenbook 17 Fold 1

Եթե ծալեք Zenbook 17 Fold-ը, ապա դրա 12,5 դյույմ էկրանի մի մասը կարող է օգտագործվել որպես սովորական նոութբուքի էկրան, իսկ երկրորդը՝ որպես հպման ստեղնաշար կամ հիմք ErgoSense Bluetooth ստեղնաշարի համար: Վերջինս ունի սենսորային վահանակ և 1,4 մմ հարմարավետ ստեղներ։

Էկրանն ունի OLED մատրիցա՝ 2560×1920 լուծաչափով, 4:3 հարաբերակցությամբ, մինչև 500 նիթ պայծառությամբ, 0,2 մս արձագանքման ժամանակով, HDR աջակցությամբ և 60 Հց թարմացման արագությամբ: 

Asus  Zenbook 17 Fold 2

Հիբրիդային աշխատանքի համար պատասխանատու է Intel Core i7-1250U պրոցեսորը, որը լրացվում է 16 ԳԲ LPDDR5 RAM և 1 ՏԲ PCIe 4.0 NVMe SSD հիշողությամբ: Մարտկոցի ավտոնամ աշխատանքի տևողությունը կազմում է 9,5 ժամ:

Asus Zenbook 17 Fold-ը կարող է նաև առաջարկել Wi-Fi 6e և Bluetooth 5.2 աջակցություն, 5 ՄՊ տեսախցիկ՝ դեմքի ճանաչմամբ, երկու Thunderbolt 4 պորտ, 3,5 մմ աուդիո խցիկ և ստերեո բարձրախոսներ:

Asus  Zenbook 17 Fold 3

Չնայած իր բազմակողմանիությանը և մեծ էկրանին, սարքը կշռում է ընդամենը 1,5 կգ՝ առանց ստեղնաշարի, և 1,8 կգ՝ դրա հետ միասին: Այն նաև հավաստագրված է MIL-STD-810H ռազմական ստանդարտով, ինչը վկայում է սարքի հուսալիության և ամրության մասին:

Նորույթը վաճառքի կհանվի 2022 թվականի վերջին՝ 3499 դոլարով։