Logo

Բելլա Հադիդը նկարահանվել է Victoria's Secret-ի Վալենտինի օրվա արշավին

Հեղինակ
Դինա Սամվելյան
12:38 / 12.01.2022LifeTech

Վալենտինի օրվա կապակցությամբ Victoria's Secret-ը ներկայացրել է կարմիր և վարդագույն երանգներով ներքնազգեստի հատուկ հավաքածու: Կոմպլեկտները ցուցադրել են մոդելներն ու ապրանքանիշի դեսպանները՝ Բելլա Հադիդը և Պալոմա Էլսեսերը։ Այս մասին հայտնում է Hypebae-ն։

Հավաքածուն ներառում է «Bombshell» կրծքալ և անդրավարտիք՝ փայլուն ժապավեններով, ծաղկավոր ժանյակավոր գոտի, բոդի և գիշերազգեստ։

Հավաքածուն ցուցադրվել է Victoria's Secret-ի պաշտոնական կայքում։ Արժեքը տատանվում է 15-ից 120 դոլար: