Logo

PlayStation 5-ի լավագույն խաղը 2022-ին․ The Last of Us

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
16:42 / 02.09.2022LifeTech
PlayStation 5-2022

The Last of Us-ի առաջին մասի ռիմեյքը, որը թողարկվել է այսօր՝ սեպտեմբերի 2-ին, արժանացել է քննադատների առաջին արձագանքներին և, դատելով դրանցից, դարձել է PlayStation 5-ի ամենաբարձր վարկանիշ ունեցող բացառիկ խաղը 2022 թվականին։ Այդ մասին վկայում են Metacritic վարկանշային ագրեգատորի տվյալները։

Ըստ Metacritic-ի՝ The Last of Us Part I-ը ստացել է 89 միավոր 100-ից՝ հիմնվելով մասնագիտական մամուլի 99 հրապարակման վրա: Այս պահին Naughty Dog ստուդիայի նորույթը հանդիսանում է ամենաբարձր գնահատականի արժանացած PlayStation 5-ի էքսկլյուզիվը, որը թողարկվել է այս տարի: Բացի այդ, The Last of Us ռիմեյքը զբաղեցնում է երկրորդ տեղը 2022-ին Sony կոնսոլի համար թողարկված վերջին խաղերի շարքում: Ավելի բարձր միայն Elden Ring-ն է, որը վաստակել է 96 միավոր։

Ընդհանուր հաշվարկում ակնառու արդյունք է ցույց տվել նաև Destiny 2․ The Witch Queen -ը: Խաղը զբաղեցնում է յոթերորդ տեղը PS5-ով թողարկված բոլոր խաղերի մեջ և երկրորդը՝ բացառիկների շարքում: Վերջին կատեգորիայի առաջատարությունը պատկանում է Demon's Souls-ի ռիմեյքին, որը հավաքել է 92 միավոր:

The Last of Us Part I-ն առայժմ բացառապես PlayStation 5 հարթակում կլինի, իսկ ավելի ուշ Sony-ն խաղի տարբերակը կթողարկի նաև Windows-ի համար: