Logo

Whatsapp-ում նոր գործառույթ է հայտնվել

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
14:51 / 13.09.2022LifeTech
WhatsApp-գործառույթ

WhatsApp-ի օգտատերերը կկարողանան թաքցնել իրենց առցանց կարգավիճակը բոլոր կոնտակտներից

WhatsApp-ի բետա տարբերակը Android-ի համար ունի նոր գործառույթ, որը թույլ է տալիս օգտվողներին թաքցնել իրենց առցանց կարգավիճակը կոնտակտներից: Այդ մասին հայտնում է WABetaInfo պորտալը։

Նշվում է, որ այս պահին ֆունկցիան հասանելի է միայն մեսենջերի 2.22.20 բետա տարբերակում։ Նրա օգնությամբ կարելի է թաքցնել «առցանց» կարգավիճակն ինչպես բոլոր կոնտակտներից, այնպես էլ «միայն ընտրյալներից»:

Թե երբ հնարավոր կլինի թաքցնել ներկայությունը ցանցում WhatsApp-ի հանրային տարբերակում, դեռևս չի հաղորդվում։ Հայտնի չէ նաև, թե արդյոք այս գործառույթը կհայտնվի՞ iOS-ի համար նախատեսված մեսենջերի տարբերակում:

WhtasApp-ն աշխարհի ամենահայտնի ակնթարթային մեսենջերներից մեկն է: Այսօր այն ունի ավելի քան 2 միլիարդ օգտատերերի լսարան:

Ավելի վաղ հայտնի է դարձավ, որ 2022 թվականի հոկտեմբերի 24-ից WhatsApp մեսենջերը կդադարի աշխատել iPhone 5-ում և 5C-ում՝ դրանք iOS 12-ով թարմացնելու անհնարինության պատճառով։