Logo

Activision Blizzard-ը 18 մլն դոլար կվճարի սեռական ոտնձգության գործով

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 28.09.2021Լրահոս
download 2 2 - Activision Blizzard-ը 18 մլն դոլար կվճարի սեռական ոտնձգության գործով

Տեսախաղերի մշակող Activision Blizzard-ը հայտարարել է, որ համաձայնություն է ձեռք բերել ԱՄՆ-ի հավասար զբաղվածության հնարավորությունների հանձնաժողովի հետ՝ սեռական ոտնձգությունների, աշխատավարձերի անհավասարության և մշակութային այլ խախտումների վերաբերյալ բողոքների քննարկման համար: Պայմանագրի համաձայն՝ ընկերությունը 18 միլիոն դոլար փոխհատուցում կվճարի իրավասու անձանց:

Ընկերությունը չպահանջված միջոցները կուղղի ներքին «նախաձեռնություններին բազմազանության ոլորտներում, հավասարությանն և ներառականությանն», ինչպես նաև բարեգործությանը: Activision Blizzard-ը խոստացել է նաև զարգացնել ուսուցում և ծրագրակազմ, որը հնարավորություն կտա տեսախաղերի արդյունաբերության այլ ընկերություններին «բարելավել իրենց աշխատաոճը և կիրառման եղանակը»:

Կալիֆորնիա նահանգը շարունակում է մեղադրել Activision Blizzard-ին: Սեպտեմբերի 20-ին ընկերությունը հաստատել է ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի վարույթը: Ինչպես հայտնում է The Wall Street Journal-ը, ֆինանսական կարգավորողը տեղեկատվություն է պահանջել 2021 թվականին ընկերությունից հեռացած աշխատակիցների կրճատումների և Activision Blizzard գործադիր տնօրեն Բոբի Կոտիկի նամակագրության մասին: