Logo

Alibaba-ի բաժնետոմսերը 8,7%-ով աճել են՝ «դստեր» կապիտալը մեծացնելու թույլտվության ֆոնին

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
12:16 / 09.01.2023LifeTech
null

Alibaba-ի դուստր ընկերություն Ant Group ֆինտեխ հսկան ստացել է թույլտվություն՝ ավելացնելու սպառողական վարկավորման իր ստորաբաժանման կապիտալը։ Ինչպես հաղորդում է RBC-ն՝ վկայակոչելով CNBC-ն, այս տեղեկության ֆոնին  Alibaba-ի գնանշումներն աճել են 8,74%-ով, մեկ արժեթղթի գինը կազմել է 12,33 դոլար։

Ստորաբաժանման կապիտալը 1,16 միլիարդ դոլարից կավելացվի մինչև 2,69 միլիարդ դոլար, իսկ գործարքի պայմանների համաձայն՝ Ant Group-ը կշարունակի տնօրինել կառույցի 50%-ը: Նոր ներդրողների կազմում կներառվի Հանչժոու քաղաքի կառավարության հետ կապակցված կազմակերպությունը, ինչպես նաև չինական Sunny Optical Technology ընկերությունը: Ընդ որում, կառույցը, որը պատկանում է Հանչժոուի կառավարությանը, կստանա 10%՝ դառնալով Ant Group-ի ստորաբաժանման երկրորդ խոշոր բաժնետերը։

Cara Baru Jack Ma Keluarkan Ant Group dari Masalah Besar

Ստորաբաժանումը ստեղծվել էր 2021 թվականին՝ ֆինտեխ ընկերության վերակազմակերպման շրջանակում։ Դրա մասին հայտարարվել էր, երբ Չինաստանի կարգավորիչները 2020 թվականի վերջին անսպասելիորեն չեղարկեցին Ant Group-ի IPO-ն: Այն ժամանակ ֆինտեխ ընկերությունը, որը գնահատվում էր 313 միլիարդ դոլար, պատրաստվում էր իրականացնել աշխարհում խոշորագույն IPO-ն։ Ընկերությունը նախատեսում էր 34 միլիարդ դոլարի բաժնետոմսեր տեղաբաշխել Շանհայի եւ Հոնկոնգի ֆոնդային բորսաներում։

IPO-ից մի քանի օր առաջ, սակայն կարգավորիչները հետ կանչեցին թույլտվությունը: Դրա պատճառներից մեկը կարող էր լինել Alibaba Group ընկերության հիմնադիր և տնօրենների խորհրդի նախագահ Ջեկ Մայի եւ Չինաստանի իշխանությունների միջև տարաձայնությունը․ տեղաբաշխումից առաջ Ման քննադատել էր երկրի ֆինանսական համակարգը։