Logo

Amazon-ը 1.2 մլրդ դոլար կծախսի իր աշխատակիցների կրթության վրա

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 10.09.2021Լրահոս
latinos at amazon. v525968771  - Amazon-ը 1.2 մլրդ դոլար կծախսի իր աշխատակիցների կրթության վրա

Մինչև 2025 թվականը Amazon-ը լրացուցիչ 1.2 միլիարդ դոլար կծախսի իր աշխատակիցների կրթության վրա: Հայտնում է Bloomberg-ը

Գումարը կուղղվի հանրակրթական դպրոցներում աշխատողների կրթության, վերապատրաստման դասընթացների, լեզուների դպրոցների, քոլեջների մասնակի և որոշ դեպքերում ամբողջական վճարներին: Բացի այդ, ընկերությունը բանակցություններ է վարել արտոնյալ գնային պայմանագրերի շուրջ հարյուրավոր գործընկերների հետ ամբողջ երկրում: Հաղորդվում է, որ հունվարի 1-ից ծրագրից կարող է օգտվել ավելի քան 750.000 մարդ: Ավելի վաղ նման պլանների մասին արդեն հայտարարել էին մանրածախ առևտրի խոշորագույն մրցակիցներ՝ Walmart-ն ու Target-ը: