Logo

Ամենամեծն ու ամենաթանկը․ Mazda CX-90-ը լուսանկարել են փորձարկելիս

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
12:17 / 02.09.2022LifeTech
Mazda CX-90

Mazda-ն սկսել է նոր, ամբողջական չափսի ամենագնացի փորձարկումը։

Mazda-ն թողարկել է նոր, ամբողջական չափսի CX-90 քրոսովեր, որը կդառնա ապրանքանիշի առաջատարը և կփոխարինի CX-9-ին: Այն կլինի ոչ միայն ամենամեծը, այլև ամենաթանկը, իսկ մոդելի հիմնական շուկան կլինի ԱՄՆ-ը։ Հայտնի է, որ նորույթը հիմնված կլինի CX-60 ամենագնաց մեքենայից ծանոթ երկար շարժիչի և հետևի քարշակով հարթակի վրա։ 

Mazda CX-90 1

Fast Line Car-ի հրապարակած կադրերը ցույց են տալիս քրոսովերը քողարկված վիճակում, սակայն կարելի է տեսնել հետևի լույսերը՝ CX-60 պլատֆորմի ոճով: Drive-ը նշում է, որ լուսանկարներն արվել են Լոս Անջելեսի տարածքում և ուշադրություն է հրավիրում հետևի մեծ ելուստի վրա. դա ավելի վաղ հայտնած տեղեկությունների հաստատումն է, որ մոդելը կունենա եռաշարք նստատեղեր։

Mazda-ն նոր մոդելներ թողարկելու մեծ ծրագրեր ունի։ CX-60-ը և CX-80-ը խոստացված են Եվրոպային, իսկ CX-70 և CX-90 քրոսովերները, ինչպես նաև կոմպակտ CX-50-ը, կհայտնվեն ԱՄՆ-ում։ Հայտարարված է նաև պտտվող շարժիչով հիբրիդային Mazda MX-30-ի մասին։