Logo

Apple-ը ներկայացրել է Vision Pro-ն՝ ընդլայնված և վիրտուալ իրականության ակնոց

17:42 / 07.06.2023LifeTech
null

Երկար ստեղծվող սարք, որը մշակվել է ընկերության խորքերում ավելի քան 7 տարի։

WWDC կոնֆերանսի ընթացքում Apple-ը վերջապես ներկայացրեց Vision Pro վիրտուալ և ընդլայնված իրականության գարնիտուրան։ Դա բավականին կոմպակտ ակնոց է՝ իր սեփական visionOS օպերացիոն համակարգով:

«Սա նոր տեսակի համակարգիչ է, որը լրացնում է իրականությունը՝ սահուն միախառնելով թվային աշխարհն իրականի հետ»,- հայտարարել է Apple-ը:

Սարքը նախատեսված է աշխատանքի և ժամանցի համար։ Այն հիշեցնում է դահուկային սպոորտի դիմակ և թույլ է տալիս «տեղադրել» պատկերը իրականության վրա՝ ցուցադրելով տարբեր ինտերֆեյսեր։

Այս ակնոցները կրելիս օգտատերը նախ կտեսնի իրական աշխարհը, որի վերևում կցուցադրվեն հավելվածների պատուհանները։ Նրանցից յուրաքանչյուրի ինտերֆեյսը կարող է մասշտաբավորվել՝ կարգավորելով չափերը և մոտիկությունը:

Vision Pro-ի միջոցով կարող եք դիտել տեսանյութեր և լուսանկարներ, ճամփորդել Safari-ում, զրուցել FaceTime-ով, խաղալ, գրառումներ կատարել և ստեղծագործել: Ըստ մշակողների՝ այդ ամենը ընդլայնված իրականության մեջ բոլորովին նոր փորձ է տալիս։ Ի վերջո, այժմ սովորական սցենարները ընդմիշտ կփոխվեն՝ կդառնան եռաչափ։

 

Apple Vision Pro-ի գինը կկազմի 3499 դոլար։ Վաճառքի մեկնարկը տեղի կունենա հաջորդ տարվա սկզբին։