Logo

Apple-ը փակում է Նյու Յորքի բոլոր խանութները

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 28.12.2021Լրահոս
Apple

Apple-ն անորոշ ժամանակով փակել է իր բոլոր 12 խանութները Նյու Յորքում՝ Covid-ի վարակների աճի պատճառով։ Հաղորդում է Reuters-ը։

«Մենք կանոնավոր կերպով հետևում ենք իրավիճակին և կփոխենք մեր առողջապահական միջոցառումները և խանութներում մատուցվող ծառայությունները՝ կախված իրավիճակից։ Ահա թե ինչպես ենք մենք հոգում մեր հաճախորդների և աշխատակիցների առողջության մասին»,- ասված է ընկերության հաղորդագրության մեջ։

Այժմ խանութներում հնարավոր կլինի կատարել միայն առցանց պատվեր։

Կորոնավիրուսի դեպքերի աճի պատճառով դեկտեմբերի սկզբին Apple-ը 3 խանութ է ժամանակավորապես փակել ԱՄՆ-ում և Կանադայում՝: Նույն պատճառով Apple-ը պահանջել է ԱՄՆ-ի բոլոր այցելուներին և խանութների աշխատակիցներին դիմակներ կրել: