Logo

Առաջին iPhone-ը՝ 1 ՏԲ պահեստով, կթողարկվի վաղը

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 13.09.2021Լրահոս
vpavic 4243 20201017 0077.0.0 - Առաջին iPhone-ը՝ 1 ՏԲ պահեստով, կթողարկվի վաղը

Սեպտեմբերի 14-ին Apple California Streaming միջոցառմանն ընդառաջ, վերլուծաբան Ming-Chi Kuo-ն իր զեկույցում ասում է, որ iPhone 13 Pro-ն և iPhone 13 Pro Max-ը կունենան 1 ՏԲ պահեստավորման կոնֆիգուրացիա (h/t 9to5Mac): Kuo-ն նաև ասում է, որ iPhone 13-ը և iPhone 13 mini-ն ունենալու են 128 Գբ, 256 Գբ և 512 Գբ պահեստավորման կոնֆիգուրացիաներ, բայց ոչ 64 Գբ:

Ըստ Kuo-ի՝ Apple-ը AirPods 3-ը կներկայացնի երեքշաբթի կայանալիք միջոցառման ժամանակ, սակայն, ամենայն հավանականությամբ, Apple-ը հասանելի կդարձնի AirPods 2-ը: Նա նախազգուշացնում է, որ iPhone 13-ի վրա կարող են ազդել մատակարարման շղթայի պակասը, բայց ակնկալում է, որ դա սահմանափակ ազդեցություն կունենա iPhone 13-ի առաքումների վրա:

Նախկինում տարածված արտահոսքերն ու լուրերը վկայում են, որ iPhone 13 շարքը ներառելու է 4 մոդել՝ նույն չափսերով, ինչ նախորդ տարի: Ակնկալվում է, որ նոր հեռախոսներն ունենալու են ավելի լավ տեսախցիկներ, որոնք ներառում են վիդեոպորտրետի և աստղաֆոտոգրաֆիայի ռեժիմ, բարելավված ուլտրալայն անկյունային ոսպնյակ և տեսանկարահանման համար ավելի լավ օպտիկական խոշորացում: