Logo

Արձանագրվել է բիթքոինի գնի նոր աճ

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
18:20 / 13.09.2022LifeTech
null

CNBC. Մեկ բիթքոինի արժեքը գերազանցել է 22000 դոլարը

Բիթքոին կրիպտոարժույթը կարճ ժամանակով գերազանցել է 22 000 դոլարի նշագիծը: CNBC-ի տվյալներով՝ թոքենը շարունակել է աճել ԱՄՆ-ում գնաճի վերաբերյալ տվյալների հրապարակումից և Ethereum-ի թարմացումից առաջ:

Նշվում է, որ ԱՄՆ-ում օգոստոսի սպառողական գների ինդեքսի մասին հաշվետվությունը կարող է ազդել կրիպտոարժույթի գնի վրա․ տվյալները փոխում են տոկոսադրույքը։

Տոկոսադրույքների նախկին բարձրացումները՝ ԱՄՆ-ում գնաճը նվազեցնելու նպատակով, հարվածել են ֆոնդային շուկային, ինչպես նաև կրիպտոարժույթներին: Բիթքոինը 2022 թվականի սկզբից կորցրել է գնի ավելի քան 50%-ը։ Թարմացման սպասումների ֆոնին Ethereum կրիպտոարժույթը հունիսի սկզբին նվազագույն փոխարժեքի հասնելուց հետո աճի առումով գերազանցեց բիթքոինին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ethereum-ը թանկացել է ավելի քան 100%-ով։ Ըստ վերլուծաբանների՝ թոքենը, որի արժեքն իջել էր մինչև 8809 դոլար, թանկացել է 106%-ով։ Ներդրողների լավատեսությունը բացատրվում էր Ethereum ալգորիթմի առաջիկա փոփոխությամբ․ բլոկչեյնը կանցնի Proof-of-Stake (PoS) մոդելին՝ հրաժարվելով մայնինգից։