Logo

Առևտրային գործարքներ, ներդրում․ ԵԱՏՄ-ում կստեղծվի վերաապահովագրական ընկերություն

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
11:22 / 27.03.2023LifeTech
null

ԵԱՏՄ երկրներում կստեղծվի վերաապահովագրական ընկերություն։

«Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում կստեղծվի Եվրասիական վերաապահովագրական ընկերություն։ Դրա հիմնադրման մասին համաձայնագիրը հավանության է արժանացել ՌԴ կառավարության կողմից՝ Պետդումայի վավերացմանը ներկայացնելու համար»,– ասված է ՌԴ կառավարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Եվրասիական վերաապահովագրական ընկերությունը ԵԱՏՄ երկրների մասնակիցներին կտրամադրի ապահովագրական աջակցություն փոխադարձ և արտաքին առևտրում, կխթանի ներդրումային համագործակցության զարգացումը, կտրամադրի արտահանման վարկեր և կհամագործակցի վարկային գործակալությունների և ապահովագրողների հետ: